ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը լայնածավալ հարձակման հիմքեր է ստեղծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոչիում երկրների ղեկավարների, իսկ Վաշինգտոնում արտգործնախարարների եռակողմ հանդիպումները թերևս ձախողվել են։ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումները թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի ուղղությամբ, միաժամանակ փորձում հող նախապատրաստել ռազմական լայն էսկալացիա սկսելու համար։

Ավելին, փորձում է նաև բանակցային գործընթացն օգտագործել որպեսզի աշխարհին ցույց տա, թե իբր հայկական կողմն է հենց խաղաղ բանակցությունների խոչընդոտողը, իսկ փաշինյանական իշխանությունը գործուն ջանքեր չի գործադրում այդ ամենը կանխելու համար։ Նախօրեին, ադրբեջանական զինուժը Արցախի Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ, մեկ մարդ տուժել է։

Ադրբեջանական կողմն ընդհանրապես չի մեկնաբանել միջադեպը։ Հայաստանյան դիրքերի ուղղությամբ էլ նախօրեին կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հայասատանի պաշտպանության նախարարությունը տեղեկությունը հայտնել է, Ադրբեջանն էլ Հայաստանին է մեղադրում հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ առաջիկայում գրեթե բացառվում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, հնարավոր է լարվածության կտրուկ աճ։

Ադրբեջանին այս պահին ձեռնտու չէ խաղաղությունը, նրանք չափազանց մեծ պահանջներ և ակնկալիքներ ունեն Հայաստանից, ինչը հնարավոր չէ ստանալ խաղաղության համաձայնագրով, իսկ չափից ավելի մեծ պահանջներ ներկայացնելու դեպքում նույնիսկ փաշինյանական ապիկար իշխանությունները չեն համաձայնվի դա ստորագրել՝ գիտակցելով, թե ինչ է իրականում իրենց սպառնում, ուստի և, բանակցային գործընթացը ձախողելով, աշխարհին Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելով, Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան փորձում են «լեգիտիմ» հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ նոր հարձակում իրականացնելու և այդ կերպ Զանգեզուրի միջանցքը խլելու նպատակով։

Փաշինյանական իշխանությունն ընդամենը օգնում է իր հայտարարություններով։ Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը, եկավ ապացուցելու, որ «Խաղաղության դարաշրջանը» վերջնականապես թաղվել է, հայկական կողմը չի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում և ընդամենը հայտնվել է իրադարձությունների արձանագրողի դերում։ Միջազգային հանրությունն էլ չափազանց շատ է զբաղված Ուկրաինայով՝ Հայաստանին պատշաճ ուշադրություն դարձնելու համար։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular