ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 3 ամսում, ինչը երկարատեւ ռեցեսիա է կանխորոշում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 3 ամսում, ինչը, հավանաբար,  երկարատեւ ռեցեսիա է կանխորոշում եւ դժվարացնում է ֆինանսների նախարար Ջերենմի Հանթի խնդիրը, որը պատրաստվում է  բարձրացնել հարկերը եւ կրճատել ծախսերը, հաղորդում է Reuters-ը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ երրորդ եռամսյակում արտադրության ծավալը կրճատվել է 0,2 տոկոսով, ինչը 05 տոկոսով քիչ է Reuters-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանների կանխատեսումից։

Անցյալ շաբաթ Անգլիայի Բանկը հայտարարել էր, որ Բրիտանիայի տնտեսությունը կարող է 2 տարի ռեցեսիայում հայտնվել, եթե տոկոսադրույքները բարձրանան այնպես, ինչպես նախատեսել էին ներդրողները։

 

Նրա խոսքով, անգամ առանց տոկոսադրույքների հետագա բարձրացման, մինչեւ 2023-ի վերջ տնտեսությունը 6 եռամսյակներից 5-ում կկրճատվի։

«Ռեցեսիայի հետ կապված մտավախությունները իրականություն են դառնում», - ասել է  Անգլիայի և Ուելսի դիպլոմավորված հաշվապահների ինստիտուտի տնօրեն Սուրեն Տիրուն: «Արտադրության այս անկումը պատժի ժամանակաշրջանի սկիզբն է, քանի որ ավելի բարձր ինֆլյացիան, էլեկտրաէներգիայի վճարները եւ տոկոսադրույքները կրճատում են եկամուտները՝ այս տարվա վերջից մեզ մղելով տեխնիկական ռեցեսիայի»:

Ըստ Ազգային վիճակագրության վարչության՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը միայն սեպտեմբերին կրճատվել է 0,6 տոկոսով։ Տնտեսական թույլ հեռանկարները անբարենպաստ ֆոն են ստեղծում ֆինանսների նախարար Հանթի՝ բյուջեի մասին հաջորդ շաբաթ նախատեսվող հայտարարությունների համար:

Մեկնաբանելով վերջին տվյալները՝ նա կրկնել է իր նախազգուշացումներն այն մասին, որ հարկերի եւ ծախսերի վերաբերյալ կոշտ որոշումներ կպահանջվեն՝ տնտեսական քաղաքականության հարցում վերականգնելու բրիտանական պետական ​​ֆինանսները եւ կառավարության հանդեպ վստահությունը ՝ վարչապետի պաշտոնում Լիզ Թրասի կարճատեւ պաշտոնավարումից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular