ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կրկին նախապայմաններ է քաշում Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմերը բազմիցս հայտարարել են, թե հարաբերությունները կարգավորելու են առանց նախապայմանների։

Մինչդեռ գործնականում, եթե Հայաստանի գործող իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ վերածվել են թուրք-ադրբեջական տանդեմի խամաճիկի և ընդհանրապես ծպտուն չեն հանում որևէ հարցում, այդ թվում մի կողմ թողնելով, թե 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերը և թե ցեղասպանության միջազգային ճանաչումը, ապա թուրքական իշխանություններն առիթը բաց չեն թողնում անընդհատ Հայաստանին նոր նախապայմաններ առաջադրելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անկարայի Էսենբողա օդանավակայանում Սամարղանդ թռիչքից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին և հայտարարել, թե Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, մինդեռ Հայաստանի կողմից դրական պատկեր չկա։

Տակավին օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն դրական միտումներ էր նկատել հայ-թուրքական կարգավորման մեջ, իսկ երեկ արդեն Էրդողանը հերքում է իր իսկ արտգործնախարարին։

Թուրքիայի նախագահն հայտարարել է , թե Անկարան ցանկանում է ընդլայնել բարեկամների, այլ ոչ թե թշնամիների շրջանակը։ Բաքվի նկատմամբ Երևանի ձեռնարկվող քայլերը դրական ազդեցություն կունենան նաև մեր գործողությունների վրա,- ասել է Էրդողանը և հավելել, թե Փաշինյանի հետ հանդիպմանը նրան պարզ ու հստակ ներկայացրել է Անկարայի դիրքորոշումը, որ Հայաստանի հետ երկխոսությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցված են։

«Մենք Երևանից գործուն քայլեր ենք ակնկալում։ Այժմ մտել ենք հարաբերությունների կարգավորման որևէ մակարդակի, միայն Հայաստանն է իվիճակի փոխելու իրադրությունը դրական ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով Սփյուռքի գործողությունների բացասական էֆեկտը։

Իհարկե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեստում, Թուրքական իշխանությունները բազմիցս քննադատական խոսքեր են հնչեցրել հայկական Սփյուռքի հասցեին, Էրդողանն էլ նշել է, թե հայկական Սփյուռքը լինի դա Ֆրանսիայում, թե Միացյալ Նահանգներում, դեմ է երկխոսությանը, ինչը բացասական ազդեցություն է թողնում ողջ գործընթացի վրա և հայկական Սփյուռքի դերը չեզոքացնելու գործն էլ թուրքական իշխանությունները թողնում են Նիկոլ Փաշինյանի վտիտ ուսերին։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular