ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կազդի ԱՄՆ ընտրությունները գլոբալ զարգացումների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություննները սպառնում են լրջագույն հետևանքներ ունենալ ողջ աշխարհի քաղաքական պատկերի վրա, ազդել, այդ թվում նաև հետխորհրդային տարածքի քաղաքական զարգացումների վրա՝ ի մասնավորի Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունը լրջագույն փոփոխություններ կարող է կրել։

Այս պահի դրությամբ ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ Ներկայացուցիչների տունը անցել է «Հանրապետական» կուսակցության վերահսկողության ներքո, իսկ Սենատի ճակատագիրը որոշվելու է միայն դեկտեմբերի 6-ին՝ Ջորջիա նահանգում։ Հանրապետական և Դեմոկրատ մրցակիցների միջև տարբերությունն այնքան փոքր է եղել, որ որոշում է կայացվել նոր ընտրություններ գումարել դեկտեմբերի 6-ին։

Այդ ժամանակ էլ հայտնի կդառնա՝ արդյո՞ք Սենատն ամբողջությամբ անցնում է հանրապետականների վերահսկողության տակ, թե մնում է դեմոկրատներին։ Այս պահին հանրապետականները Սենատում ունեն 50, դեմոկրատները՝ 49 մանդատ, գումարած փոխնախագահի քվեն, և ընդամենը մեկ քվե է պակասում յուրաքանչյուր կուսակցությանը ՝ Սենատում մեծամասնություն կազմելու համար։

Դեռևս մինչև ընտրությունները, վերլուծաբանները նշում էին, որ Միացյալ Նահանգներում հանրապետականների հաղթանակի դեպքում, նախ փոփոխություններ են կատարվելու Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ։ Ներկայացուցիչների տանը՝ դեմոկրատական խմբակցության ղեկավար Կեյվին Մակկարտին հայտնել էր, թե իրենք այլևս հաղթանակի դեպքում գումարներ դուրս չեն գրի Ուկրաինային, իսկ տրված զենքի և փողի համար լրջագույն վերահսկողություն են իրականացնելու։

Հանրապետականները նաև նշել են, թե իրենք ավելի շատ կենտրոնանալու են Միացյալ Նահանգների ներքին խնդիրների, գնաճի և աբորտների հարցին, քան զբաղվելու են աշխարհաքաղաքական գործընթացներով։ Ինչ-որ առումով սա որոշակի դրական ազդակ կարող է լինել նաև Ռուսաստանի համար, իզուր չէ, որ դեմոկրատները շաբաթներ շարունակ Ռուսաստանին մեղադրում էին ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի՝ հօգուտ հանրապետականների իրավիճակը բեկելու։

Միակ դրականն այստեղ այն էր, որ Պենսիլվանիա նահանգում հայկական և հրեական համայնքներին հաջողվեց կանխել ազգությամբ թուրք, հանրապետական Մեհմեդ Օզի ընտրությունը։

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Օզը հայտնի է որպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի լավ ընկեր և բազմաթիվ անգամներ հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ժխտելու հայտարարություններով։

Նանե Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular