ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարադատության համակարգի այլասերումը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքական դաշտը վերջնականապես այլասերելուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակի ձեռքերը վերջապես հասան արդարադատության համակարգ։ Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակված Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը սկսել է իր քմահաճույքով վերաձևել դատախազության բավականին կուռ համակարգը, հեռացնել բոլոր անհնազանդներին, փոխարենը այնտեղ նշանակել իր մերձավորներին։

Նախօրեին էլ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել իրավաբան Անահիտ Մանասյանը։ Դատախազությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, իբր Անահիտ Մանասյանն ընտրվել է որակավորման հանձնաժողովի մրցույթում՝ միաձայն դրական եզրակացությամբ։ Նա եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը, այս տարվա ապրիլից օգոստոս էլ եղել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ։ Մանասյանի միակ արժանիքը, որով նա նշանակվել է այդ պաշտոնին, Աննա Վարդապետյանի ընկերուհին լինելն է։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը բավականին լուրջ հանձնարարություններ է տվել գլխավոր դատախազին, նրան օժտել բավարար հնարավորություններով և լիազորություններով, դատախազական համակարգը Արթուր Դավթյանից հետո վերջնականապես վերացնելու և գործող իշխանությունների խամաճիկ դարձնելու համար։

Արդարադատության համակարգի մեկ այլ ուղղությունն էլ ՝ դատականն է։ ԲԴԽ նախագահի պաշտոնում նշանակված Կարեն Անդրեասյանն էլ վաղուց սկսել է անհնազանդ դատավորներին հեռացնելու գործընթացը։ Այս օրերին Արդարադատության նախարարի պաշտոնը ժամանակավորապես կատարող Գրիգոր Մինասյանը բազմաթիվ վարույթներ է ներկայացնում ԲԴԽ-ին, իսկ Կարեն Անդրեասյանը, ով այժմ թվային գերակշռություն ունի դատավորների նկատմամբ, փորձելու է հեռացնել բոլոր այն դատավորներին, ովքեր տարիներ շարունակ չեն ենթարկվել Փաշինյանի դավաճանական վարչախմբին։

Մինչ օրս նախարար չունի Արդարադատության նախարարությունը։ Գրիգոր Մինասյանը միայն պաշտոնակատար է, Փաշինյանն էլ չի շտապում ո՛չ նրան, ո՛չ էլ մեկ ուրիշին նշանակելու այդ պաշտոնում, ավելին Մինասյանին հստակ հասկացրել են, որ նա կկարողանա դառնալ նախարար միայն այն դեպքում, եթե արդարացնի Նիկոլ Փաշինյանի բոլոր հույսերը, համապատասխանաբար աշխատի նոր գլխավոր դատախազի և ԲԴԽ նախագահի հետ և իրականացնի Արդարադատության համակարգի վերջնական նվաստացումը։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular