ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եռակողմ բանակցությունները Սոչիում. ի՞նչն է կադրից դուրս մնացել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Smotrim.ru–ն գրում է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի բանակցությունները։ Առավել կարևոր է այն, որ իրականում մինչ այդ ղեկավարները  2 ժամից ավելի միասին զրուցել են և  ընթացքում իրենց նախարարների օգնությամբ ճշտել ամփոփիչ հայտարարության տեքստը։


Այսպիսի պատկեր բազմիցս է կրկ ել. Լավրովը փաստաթղթերով խոսում է հայկական պատվիրակության հետ, հետո ադրբեջանական: Հենց այդպես են կայացվում կարևոր որոշումները։ Ադրբեջանական պատվիրակությունն ուսումնասիրում է համատեղ հայտարարության տեքստի նախագիծը։ Ամեն բառն է կարդում, ամեն ստորակետին նայում, ինչ որ բան, ըստ երևույթին, չի համապատասխանում, ադրբեջանցի նախարարը թերթը ցույց է տալիս Լավրովին և անհամաձայնության ժեստ անում։

Նույն թղթով Լավրովը գնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մոտ։ Նորից մանրակրկիտ ուսումնասիրություն, ապա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները լքում են դահլիճը դեմ առ դեմ զրուցելու համար, նրանք նստում են փակ դռների հետևում, ՌԴ ԱԳՆ ղեկավարը տեքստում ինչ որ բան է ցույց տալիս, հայ գործընկերն էլ իր հերթին մի բանի վրա է ուշադրություն հրավիրում: Դրանից հետո անմիջապես Լավրովը գնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մոտ, իսկ հայ նախարարն անմիջապես զեկուցում է իր անմիջական ղեկավարին՝ վարչապետ Փաշինյանին, և նրա հետ զրույցից հետո  փաստաթղթերով կրկին գնում է ռուս գործընկերոջ մոտ։

Բանակցությունները անդադար շարունակվում են, Սոչիում եղանակն ավելի ու ավելի է վատանում, տեղատարափը թակում է տանիքը, բանակցություններն ակնհայտորեն ձգձգվում են, դահլիճ են բերում խմելու ջուր, քրտնաջան աշխատանքից և երկար սպասելուց հետո դա միանգամից բոլորին է պետք։ Ապա դահլիճ են մտնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները։ Նախագահ Պուտինը հրապարակավ ամփոփում է արդյունքները:

«Ամեն ինչ չէ, որ համաձայնեցվել է,- ասում է Ռուսաստանի ղեկավարը,- որոշ բաներ պետք էր հանել մասնագետների մակարդակով նախկինում մշակված տեքստից, այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծել իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար, Ռուսաստանն իր հերթին կանի ամեն ինչ վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու և այս երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular