ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաղութից ստացված «ռազբոյի զակազն» ավարտվել է Կիրովականում՝ սպանությամբ և դաժան մահով․ ԻՆՉՊԵՍ Է ԵՂԵԼ

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Ջիվան Ն.-ն գողությունների ու կողոպուտի համար մի քանի անգամ դատապարտվել էր ազատազրկման:

1986 թվականին նա փորձել էր կալանավայրից փախչել, բայց փախուստը ձախողվել էր, իսկ Ջիվանի պատժաժամկետին նորից տարիներ էին գումարվել:

Գաղութում գտնվելու ժամանակ Ջիվանը մտերմացել էր վանաձորցի դատապարտյալ Արամ Բ.-ի հետ: Վերջինս նույնպես «ստաժավոր» դատապարտյալ էր:

1992 թվականի փետրվարին Արամը, իմանալով, որ Ջիվանը շուտով դուրս է գալու գաղութ-բնակավայր, և նրան կարճատև արձակուրդ է տրվելու, հանձնարարել է, որ նա արձակուրդի օրերին գնա Վանաձոր, Ամիրյան փողոցի բնակչուհի Նվարդ Հ.-ի տուն մտնի և հափշտակի նրա ունեցած ոսկե զարդերն ու այլ արժեքավոր իրերը: Արամը հանձնարարել է, որ Ջիվանը մինչև 1992 թվականի մարտի վերջը իրեն գումար հասցնի դրսից, որպեսզի ինքը կարողանա փակել գաղութում թղթախաղով տանուլ տված մեծ պարտքը:

Արամը Ջիվանի միջոցով գաղութից «քսիֆ» է ուղարկել նաև վանաձորցի իր ընկեր Արտուշ Ղ.-ին՝ նկարագրելով Նվարդի տնակի տեղը և հանձնարարելով, որ Արտուշը ընկերակցի Ջիվանին, թալանը միասին կատարեն:

1992 թվականի մարտի 10-ին դատապարտյալ Ջիվան Ն.-ին կարճատև արձակուրդ է տրվել: Նա մեկնել է Վանաձոր, փնտրել ու գտել է Արտուշ Ղ.-ին, նրան է հանձնել գաղութից Արամի գրած «քսիֆը»:

Մարտի 18-ին, ժամը 19-ի սահմաններում Ջիվանն ու Արտուշը գնացել են Արամի մատնանշած «զոհի»՝ Նվարդի տուն: Նվարդը մենակ էր: Ջիվանը ձեռքով փակել է կնոջ բերանը, իր մոտ եղած ատրճանակով հարվածել է նրա գլխին, ահաբեկել է՝ երկու անգամ կրակելով տնակի ներսում:

Արտուշ Ղ.-ն այդ ընթացքում տանկը տակնուվրա է արել: Հայտնաբերել ու հափշտակել են 3 հազար ռուբլի և… 9 հատ տեսաժապավեն: Արժեքավոր այլ բան չգտնելով՝ Ջիվանն ու Արտուշը հեռացել են:

Ավարը, որ ձեռք էին գցել, բավարար չէր՝ գաղութի «զակազը» կատարված համարելու համար:

Ջիվանի առաջարկով հաջորդ օրը՝ մարտի 19-ին, նրանք մեկնել են Ալավերդի: Կեսօրին այնտեղ նստել են «ԳԱԶ- 24» մակնիշի տաքսի՝ նպատակ ունենալով մեքենան հափշտակել:

Տաքսու վարորդ Արքիմեդ Ա.-ին պատվիրել են իրենց տանել Ալավերդուց դուրս գտնվող «Շնաձորիկ» կոչվող վայրը:

Երբ քաղաքից դուրս են եկել, դեպի աղբանոց տանող կամրջի մոտ Ջիվանը պահանջել է կանգնեցնել մեքենան, ապա պահանջել է, որ մեկ այլ ուղղությամբ ընթանան: Վարորդը հրաժարվել է՝ զգալով, որ ուղևորների նպատակը բոլորովին էլ ինչ-որ տեղ մեկնելը չէ:

Ջիվանը հանել է «Նագան» տեսակի ատրճանակը, փողը ուղղել է վարորդի վրա ու պահանջել է, որ նա մեքենայից դուրս գա:

Վարորդը խնդրել-աղաչել է, որ մեքենան չվերցնեն, այն իր ընտանիքի ապրուստի միակ միջոցն է, առաջարկել է նրանց տալ մոտի ամբողջ գումարը: Բայց Ջիվանը կրկնել է նույն պահանջը՝ դուրս գալ մեքենայից ու հեռանալ:

Վարորդը համառել է, դուրս չի եկել: Ջիվանը զայրացել է, մեքենայի սրահում կրակել է Արքիմեդ Ա.-ի գլխին ու սպանել է:

Այնուհետև նստել է մեքենայի ղեկին, ու մեքենան վարել-հասել է մի ամայի վայր:

Վարորդի դիակը առջևի նստատեղից Արտուշի հետ տեղափոխել է հետևի նստատեղին: Ստուգել են զոհի գրպաններն ու գտել են 2541 ռուբլի, որից 466 ռուբլին Ջիվանը տվել է Արտուշին, մնացածը պահել է իր մոտ:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով որոշել են մեքենան ու դիակը ավելի հեռու մի ամայի տեղ տանել և այրել: Ճանապարհին՝ Նեղուց գյուղի մոտ, նրանք վթարի են ենթարկվել: Տեսնելով, որ գյուղից մարդիկ վազում են՝ իրենց օգնության, Ջիվանն ու Արտուշը թողել են մեքենան, մեքենայում գտնվող դիակը ու դիմել են փախուստի: Գյուղացիները մոտեցել, տեսել են մեքենայում գտնվող դիակը, արյունը, ահազանգել են իրավապահներին:

Մի քանի ժամ անց Ջիվանին ու Արտուշին հայտնաբերել են Շնող գյուղում:

Արտուշը կամովին հանձնվել է:

Ջիվանը զինված դիմադրություն է ցույց տվել, փորձել է փախչել: Նա վիրավորվել է հետապնդող միլիցիոներների կողմից, ընկել է Լոռու ձորն ու մահացել է:

1993 թվականի փետրվարի 5-ին ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Վանաձոր քաղաքում կայացած արտագնա դատական նիստում Արտուշ Ղ.-ին դատապարտել է 9 տարի ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավումով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular