ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուր Սուքիասյանին որոշել են պատժել. «ուտող-ուրացողի» ֆենոմենը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի դեմ իշխանությունների սկսած նոր արշավը բավական տարօրինակ է։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը պահանջում է Խաչատուր Սուքիասյանին զրկել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում գտնվող «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից։ Գործը հասել է վարչական դատարան, եղել է նախնական նիստ։

Դատարանը արգելանք է դրել «Գռզո պլազա» ընկերությանը պատկանող «Սիլ պլազայի» վրա, որ այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։

Թե ինչ ընթացք կունենա դատախազության այս դիմումը, մոտ ապագայում պարզ չի լինի, հաջորդ դատական նիստը 2023 թվականի սկզբին է նշանակված։ Այս հանգամանքը, թերևս, փաշինյանական իշխանություններն օգտագործում են իր իսկ խմբակցության պատգամավորին կրնկի տակ պահելու, նրա նկատմամբ մշտապես ճնշումներ գործադրելու համար։

Բազմիցս նշել ենք, որ Խաչատուր Սուքիասյանը սեփական թիմն է ձևավորում «Քաղպայմանագրի» կազմում, փորձում ավելի ուժեղանալ, ավելի մեծ լծակների տիրապետել և գրեթե Նիկոլ Փաշինյանին մրցակից դառնալ՝ իշխանության համար պայքարում։ Տիրապետելով ավելի մեծ ֆինանսական ռեսուրսների, քան Նիկոլ Փաշինյանն է, Խաչատուր Սուքիասյանը նաև, ըստ որոշ տեղեկությունների, անջատողական քայլեր է ձեռնարկել «Քաղպայմանագրի» ներսում։

Հենց թերևս այս հանգամանքով է պայմանավորված իշխանությունների ճնշումները, որ իրենց ընդդիմախոսներին թողած անցել են արդեն յուրայինին ճնշելու գործին։ Ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը, չի կարծում, որ իրավական գործընթացներով իշխանությունն իրեն ինչ-որ ուղերձ է փոխանցում, ընդհակառակը, հայտարարել է, թե դատախազության որոշումն իրեն ուրախացնում է, թող պարզեն, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

Սուքիասյանը երեկ նաև իշխանություններին քննադատելու կամ իր սեփական անմեղությունը ներկայացնելու փոխարեն Ազգային ժողովում իսկական «բազարի» մեջ էր մտել լրագրողների հետ, վիրավորանքներ էր հասցնում նրանց, ինչպես նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներին՝ մասնավորապես վարկաբեկիչ տեղեկություններ է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Խաչատուր Սուքիասյանին պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նշել, թե դատական հայց են ներկայացնելու նրա դեմ։

Ըստ ամենայնի Քոչարյանի դեմ ցեխարձակումներ իրականացնելով՝ Սուքիասյանը փորձում է այդ կերպ Նիկոլ Փաշինյանին ուղերձ հղել, որ ինքը դեռ շարունակում է մնալ գործող իշխանության ջատագովներից մեկը։ Սուքիասյանը ավելի լավ, քան որևէ մեկը, գիտի Նիկոլ Փաշինյանի տեսակը։ Ժամանակին նրա ձեռքից սնված Փաշինյանը պատրաստ է ոտատակ տալ ամեն բան, միայն թե բավարարի իր ստորին բնազդները, պահպանի իշխանությունը։

Անի Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular