ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա։ Պեկինում Շոլցի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նշել է, որ Շոլցի այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ երկու երկրները նշում են ավելի քան 50 տարվա դիվանագիտական ​​հարաբերությունները։

«Ներկայումս միջազգային իրավիճակը բարդ եւ փոփոխական է», - Սի Ծինփինի խոսքը մեջբերում է  ​​CCTV պետական հեռուստաալիքը: «Որպես ազդեցիկ տերություններ՝ Չինաստանը եւ Գերմանիան, պետք է միասին աշխատեն փոփոխությունների եւ քաոսի ժամանակներում, որպեսզի մեծ ներդրում ունենան խաղաղության եւ աշխարհի զարգացման գործում»:

Նա նշել է, որ «Չինաստանն աջակցում է Գերմանիային եւ ԵՄ-ին խաղաղ բանակցությունների առաջընթացի եւ եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն համակարգի կառուցման գործում կարեւոր  դեր ունենալու համար։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «բոլոր շահագրգիռ կողմերին կոչ անի դրսեւորել ողջամտություն եւ զսպվածություն, հնարավորինս շուտ հաստատել ուղիղ կապեր եւ պայմաններ ստեղծել բանակցությունների վերսկսման  համար եւ համատեղ հակազդել միջուկային զենքի կիրառմանը կամ սպառնալիքին»,-ասել է Սի  Ծինփինը։

Շոլցն իր հերթին նշել է, որ Ուկրաինայի պատերազմը հիմնովին փոխել է պարենի և էներգիայի ռեսուրսների համաշխարհային շուկաները։ «Մասնավորապես, ես ուզում եմ առանձնացնել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, որը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում կանոնների վրա հիմնված մեր աշխարհակարգի համար»,- նշել է  նա։

Նա նշել է, որ ինքը Չինաստանի ղեկավարին ասել է, որ «Չինաստանի համար կարեւոր է ազդել Ռուսաստանի վրա»։

«Նախագահ Սին եւ ես համաձայն ենք, որ միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են եւ  շատ վտանգավոր։ Միջուկային զենք կիրառելով՝ Ռուսաստանը կանցնի սահմանագիծը»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular