ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի բառ Արցախի մասին Սոչիի հայտարարության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեկ հանդիպել են Սոչիում և համատեղ հայտարարություն ընդունել։

Ընդ որում, նրանք պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության, փոխադարձ ճանաչման հիման վրա։

Փաշինյանը, Պուտինը և Ալիևը վերահաստատել են ձեռք բերված պայմանավորվածությունները պահելու հանձնառությունը՝ ելնելով հայ–ադրբեջանական հարաբերուությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Թվով չորրորդ հայտարարությունը 44-օրյա պատերազմից հետո, որևէ բառով չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների իրավունքներին։

Սա, ըստ էության, հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքին։ Արցախցիները, հիշեցնենք, Փաշինյանից պահանջել էին միջազգային հարթակներում չքննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու և նաև չոտնահարել Արցախի բնակիչների իրավունքները։

Ըստ էության Փաշինյանը, կարելի է ասել, հերթական «կրուտիտն է արել», որևէ կերպ, որևէ բառ չի բարձրացրել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մասին։

Խնդրին անդրադադարձել է միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե ղարաբաղյան հակամարտությունը վաղուց պատմություն է, իսկ Ադրբեջանը 2 տարի առաջ լուծել է այս հարցը։ Բաց տեքստով կարելի ասել, որ եռակողմ այս հանդիպումը հերթական անգամ ոտնահարեց Արցախի բնակիչների իրավունքները, իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիպումն օգտագործել է բացառապես իր դիրքերն ամրապնդելու համար։ Շատ վերլուծաբաններ, թերևս, արձանագրում են, որ Ադրբեջանը այս հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործելու է Հայասատանի տարածքից զավթած դիրքերում ամրանալու, ռազմական նոր էսկալացիայի պատրաստվելու համար։

Փաշինյանին փոխարենը անհրաժեշտ է ժամանակ, ընդամենը սեփական իշխանության դիրքերն ամրապնդելու համար, և նա չունի որևէ կարմիր գիծ, և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Սյունիքի բնակչության կյանքի ու անվտանգության հաշվին պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե ապահովի իր և իր կլանի իշխանավարումը։

Լիլիթ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular