ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին Թեհրան են կանչել անակնկալ կերպով. Ի՞նչ է հասկացնում Իրանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոչիում կայացած հանդիպման ընթացքում տարօրինակ մի հայտարարություն եղավ։ Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մուհամադ Ջամշիդին հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը այսօր ուղևորվելու է Թեհրան, ուր նրան հրավիրել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Ըստ Ջամշիդիի՝ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկողմ հարաբերություններին վերաբերողմի շարք հարցեր։ Մինչև այսօր առավոտյան հայկական կողմը Նիկոլ Փաշինյանի այցը չէր անոնսավորում, ավելին, մեր տեղեկությունների համաձայն, այս հրավերը անակնկալ է եղել և միայն մամուլում տարածվելուց հետո է, որ Փաշինյանին հայտնել են, որ Իրանում ցանկանում են հանդիպել նրա հետ։

Վաղ առավոտյան վարչապետի աշխատակազմը հաստատեց, որ Փաշինյանը մեկնելու է Իրան, թեև Սոչիից վերադարձել էր ուշ կեսգիշերին և հայկական պատվիրակությունը նույնիսկ չէր հասցրել հանգստանալ։ Հայտնի չէ, թե որն է շտապողականության այս պատճառը, որ իրանական կողմը Հայաստանի վարչապետին, գրեթե իր կամքին հակառակ, հրավիրում է Թեհրան։

Սակայն փաստն այն է, որ բավական լուրջ պատճառներ պետք է լինեն, որպեսզի Իրանի իշխանությունները իրենց նման ոչ դիվանագիտական վարք դրսևորեն և Փաշինյանին հրավիրեն «Տիզբոն»։

Բանն այն է, որ իրանական կողմը լուրջ կասկածներ ունի Հայաստանի գործող վարչախմբի գործողությունների և վարքի անկեղծության մեջ և փորձում է հասկանալ ՝ որքանով է պատրաստ Հայաստանի իշխանությունը պաշտպանել սեփական երկրի ինքնիշխան տարածքը։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար, այդ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, սակայն իրենք էլ այդ հարցում լրջագույն կասկածներ ունեն փաշինյանական իշխանության նկատմամբ։

Եվ այժմ, Սոչիում կայացած հանդիպումից հետո, կանչում են Նիկոլ Փաշինյանին տեղում արագ ծանոթանալու իրավիճակին՝ սեփական գործողությունները պլանավորելու համար։ Ամեն դեպքում Իրան այցը բավականին մտահոգիչ և լուրջ հետևանքներ կարող է ունենալ։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular