ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ բյուջե օգտագործում են կեղծ մեղադրանքների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկել է 2023 թվականի պետական բյուջեի քննարկումները։ 2023 թվականի բյուջեն ամենամեծն է լինելու, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, գրեթե 6,4 միլիարդ դոլար։Բյուջեով նաև նախատեսվում է ռազմական ծախսերի աննախադեպ բարձրացում և այն հասնելու է գրեթե 1 միլիարդ 300 միլիոն դոլարի։

Այս հանգամանքը լուրջ առիթ է դարձել փաշինյանական վարչախմբի համար, հերթական քարերը նետելու նախկին իշխանությունների հասցեին, հայտարարելու, թե իրենք ավելի շատ են ծախսում Հայաստանի պաշտպանողականության վրա։ Թերևս վերջին շրջանում տնտեսական որոշակի ակտիվացումը, ինչպես նաև պետեկամուտների կոմիտեի կողմից մեծ քանակությամբ մուտքերը առիթ են տվել Փաշինյանին սլաքները կրկին ուղղել նախկինների ուղղությամբ՝ հայտարարելով, թե նրանք որևէ լուրջ գործողություն չեն իրականացրել ժամանակին տնտեսական ակտիվության համար։

Փաստն այն է,որ Հայաստանում մշտապես էլ համախառն ներքին արդյունքի զգալի մասը հատկացվել է պաշտպանական նպատակներով։ Եվ ըստ էության Նիկոլ Փաշինյանը առանձնապես մեծ ջանքեր չի գործադրում, ուղղակի հավաքագրված ավելի մեծ գումարից, ավելի մեծ կտոր է կարողանում փոխանցել պաշտպանողականությանը, իսկ այն, որ Հայաստանի պաշտպանողականությունը վաղուց այլևս լրջագույն սպառնալիքի տակ է, հաստատել է գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Երեկ նա նույնիսկ Ազգային ժողովում հերքել է վարչապետի և իշխանական ֆրակցիայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները։ Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարում էր, թե որ 2021 թվականի մայիսից հետո 10 քառակուսի կմ-ն ադրբեջանցիները օկուպացրել են։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ օրերս ՀԱՊԿ մի նիստում նշեց 127 քառակուսի կմ-ը։

Ըստ գլխավոր շտաբի պետի առնվազն 130 քառակուսի կմ տարածք ադրբեջանական կողմը ոչ միայն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, այլև ամրապնդվում է։ Ավելին ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայկական կողմին ինժեներական աշխատանքներ իրականացնել նաև դուրս բերել զոհված զինծառայողներից մեկի դիակը։

Եվ այս պայմաններում գործող իշխանությունների կողմից հայտարարությունները, թե իրենք ավելի մեծ միջոցներ են ձեռնարկում Հայաստանի բանակի մարտունակության բարձրացման վրա, ոչ այլ ինչ է, քան տարրական երկերեսանություն։

Հիշեցնենք՝ 2016 թվականին 800 հեկտար տարածքի զավթումից հետո Նիկոլ Փաշինյանը վայնասուն էր բարձրացրել՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով Հայաստանի տարածքը Ադրբեջանին զիջելու մեջ, իսկ այժմ, նա ոչ միայն Ադրբեջանին է հանձնել Արցախի տարածքի երեք քառորդ մասը, այլ նաև 130 քառակուսի կմ-ից ավելի տարածք Հայաստանի ինքնիշխան տարածքից։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular