ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանի առաջարկը ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ընդամենը պաշտոնական մեղմ ձևակերպումներ են, նշվում է, թե իբր Փաշինյանը փաստել է, թե գլխավոր քարտուղարի զեկույցը արտահայտում է առկա իրողություները՝ մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ՝ համաձայնեցնելու հանձնարարական, ասվում է հաղորդագրութունում։ Ավելի ուշ արդեն, նիստի մասնակից մի քանի երկրների ղեկավարներ տարածեցին իրենց խոսքի տեսագրությունները, որտեղ պարզ էր դառնում, որ ՀԱՊԿ-ն պարզապես 3 մատի կոմբինացիա է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին և նրան պարզ, հստակ հասկացրել, որ այդ կառույցը որևէ կերպ մտադիր չէ աջակցելու ՀՀ պահանջներին։

Ավելին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծաղրել և նվաստացրել է Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, թե Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն մեկ պետության մաս են եղել, այլև ԱՊՀ տարածքում բոլորի համար բարեկամ են։ «Մենք շատ սերտ կապեր ունենք ուղղափառ Հայաստանի հետ, որը մեզ հարազատ է և մահմեդական Ադրբեջանի հետ, որը մեզ շատ հարազատ է»,- ասել է Լուկաշենկոն։ «Եվ հետո՝ Ադրբեջանն այստեղ ներկա պետությունների երկրների ղեկավարների թշնամի՞ն է, թե՞ հակառակորդն է», -ասել է Լուկաշենկոն՝ ընթացքում մոռանալով, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, իսկ Հայաստանին աջակցել իրենք պարտավոր են նույն այդ կառույցի օրենսդրությամբ։

«Ինչի՞ համար եք պայքարում, այս 2000 կմ բարձրության սարերում կործանեցիք 300 մարդու այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում, որտեղ նույնիսկ այծեր չեն լինում, ինչո՞ւ եք կռվում, նստեք երկուսով համաձայնության եկեք և թող Ռուսաստանը վավերացնի այդ համաձայնագիրը»,- ասել է Լուկաշենկոն և շարունակել․ «Դուք պահանջեցիք, որ մենք հայտնենք մեր դիրքորոշումը, դուք չգիտե՞ք դիրքորոշումը, մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, երկրորդ հարցը՝ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ, ի՞նչ ճանապարհային քարտեզ, ես Ձեզ անմիջապես կպատասխանեմ, նստեք, խոսեք Իլհամ Ալիևի հետ, եթե հարկավոր է ,խնդրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք, չկայացնեք այսօր, վաղն ավելի վատ կլինի»,- պարզապես սպառնացել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի այս հայտարարությունը հստակ ապացուցում է, որ այդ կառույցը որևէ կերպ մտադիր չէ աջակցել Հայստանին, ընդհակառակը, միայն սպառնալիքներ է տեղում, և սրանից հետո Հայաստանի իշխանությունները կամ պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն ՀԱՊԿ-ի վերաբերյալ, կամ էլ շարունակեն գլխիկոր լսել իրենց հասցեին հնչող ծաղրական խոսքերը։

Ելենա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular