ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չափազանց զգայուն է արձագանքում Հայաստանում կատարվող իրադարձություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ ուշագրավ երկու տեղեկություն է հայտնի դարձել, որոնք վկայում են, որ Ռուսաստանը չափազանց զգայուն է արձագանքում Հայաստանում կատարվող իրադարձություններին և մտադիր է մինչև վերջ պաշտպանել իր շահերը։ Այսօր տեղի է ունենալու ՀԱՊԿ արտահերթ նիստ, նախատեսվում է քննարկել Հայաստան գործուղված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։

Քննարկելու են նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ, այն ինչի մասին տևական ժամանակ հայտարարում և Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի գործող վարչախումբը, թե իբր ՀԱՊԿ-ն ձեռնպահ է մնում Հայաստանին օգնելուց։

Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ՀԱՊԿ ղեկավարների նիստին, անձամբ ներկայացնել Ռուսաստանի դիրքորոշումները։ Այս պայմաններում տարօրինակ չէ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է քաղաքական գործիչ Կոստանտին Զատուլինի և «Russia today»-ի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի Հայաստանի մուտքի արգելքի մասին տեղեկությանը, նշել, թե Մոսկվան տարակուսանքով է ընդունել այդ փաստը։

«Այս տեղեկությունը դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող քայլ, երբ Երևանից պաշտոնական պատասխան ստանանք, այդ ժամանակ կորոշենք հետագա գործողությունները, արձագանքները և այլն»,- նշել է Մարիա Զախարովան։

Ըստ էության պարզաբանում պահանջելու Մոսկվայի այս քայլը ևս մեկ հնարավորություն է փաշինյանական վարչախմբին իր դեմքը պահպանելու, հրաժարվելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու քաղաքականության վարումից։

Բնավ չի բացառվում, որ հայկական կողմը փորձի ձախողել թե՛ ՀԱՊԿ նիստը և թե՛ Ռուսաստանի ԱԳՆ-ին լպիրշ մի որևէ պատասխան տա։ Այս պարագայում էլ ցանկացած հետևանքի համար պատասխանատվությունը կրելու է Հայաստանի գործող վարչախումբը ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Որքան էլ Ռուսաստանը տանել չի կարողանում Փաշինյանին և մտադիր է ամեն գնով հասնել նրա հեռացմանը իշխանությունից, առայժմ՝ այս պահին, ռազմավարական դաշնակիցը դեռ փորձում է պահպանել ՀՀ իշխանությունների դեմքը, հեռու պահել կործանարար ընթացքից։

Ելենա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular