ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը փորձում է կարգավորման գործընթացը փախցնել Ռուսաստանի ձեռքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հաստատել է Սոչիի եռակողմ հանդիպմանը իր մասնակցությունը։ Փաշինյանը նշել է, թե Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։

«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, անկեղծ ասած տեղեկություն չունեմ, թե ադրբեջանական կողմը հաստատել է իր մասնակցությունը, թե՝ ոչ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ էության, «1or.am»-ի՝ դեռևս օրեր առաջ ներկայացված տեղեկությունը, լիովին հաստատվել է։ Փաշինյանը Սոչի է մեկնելու իր համար չափազանց անբարենպաստ պայմաններում։ Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քաղաքականության, ռուսաստանաբնակ հայտնի գործիչներին Հայաստան մուտքի արգելքների և ռուսական իշխանությունների դեմ ակնհայտ դեմարշի պայմաններում՝ վերլուծաբանները չեն բացառում, որ Փաշինյանին լրջագույն փորձություն է սպասվում՝ չի բացառվում՝ ընդհուպ պարտադրեն հրաժարվել իշխանությունից։

Այս պայմաններում չափազանց ուշագրավ է, որ նախօրեին ծածուկ Ռուսաստան է մեկնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով։ Ինքնաթիռում գտնվող անձանց հետ Հարությունյանը չի շփվել և շատ արագ հեռացել է ինքնաթիռից։ Թե ինչ նպատակով է Արցախի նախագահը մեկնել և ինչ շրջանակների հետ է հանդիպելու, դեռևս տեղեկություն չկա։ Ռուբեն Վարդանյանի ՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, Հարությունյանը իր հետագա պաշտոնավարման հարցերը ճշգրտելու խնդիր ունի։

Սոչիում կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ չափազանց ակտիվացել են նաև Միացյալ Նահանգները։ Նախօրեին պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն օգտակար է արդյո՞ք Ռուսաստանի նախագահի հրավերը։ Երեկ երեկոյան էլ խոսնակի առաջին տեղակալ՝ Վեդանտ Պատելը, հայտարարել է, թե Վաշինգտոնը վերստին խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ՝ հանդիպել այն ձևավաչափով, որն առավել օգտակար է իրենց, միևնույն ժամանակ շեշտում է՝ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։

Պատելի այս դիտարկումը վկայում է, որ Միացյալ Նահանգները փորձում են Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանին նստեցնել, առնվազն առանց Ռուսաստանի մասնակցության կամ էլ բացառապես Արևմուտքի ջատագովությամբ։ Ինչպես նշում են ռուսաստանցի վերլուծաբանները, Արևմուտքը փորձում է փախցնել կարգավորման գործընթացը Մոսկվայի ձեռքից։

Վարդան Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular