ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց է վախենում «Քաղաքացիական պայմանագիրը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոկտեմբերի 29-ին նախանշված համագումարը փակ է լինելու լրատվամիջոցների համար։ Իշխող խմբակցությունից հայտնել են, թե համագումարը միայն կհեռարձակվի ուղիղ եթերում։ Լրագրողներին թույլ չեն տալու ներկա գտնվելու ո՛չ սրահում, ո՛չ էլ տեղում լուսաբանել կատարվող իրադարձությունները։ Փաստը, որ Հայաստանի իշխող քաղաքական ուժը նման կարգով է անցկացնում իր համագումարը, ինքնին արդեն աննախադեպ է։ Նախկինում որևէ իշխող ուժ իր համագումարը փակ չէր արել, իսկ իշխանության ներկայացուցիչները լրագրողներից խուսափելու առիթներ չեն ունեցել։

Ամենայն հավանականության «Քաղաքացիական պայմանագիր» -ում վախենում են, թե լրագրողները կարող են անցանկալի հարցեր տալ իրենց, պարզել, թե ինչ է իրականում կատարվում փաշինյանական կուսակցության շարքերում։ «Քաղպայմանագիրը» հոկտեմբերի 29-ին պետք է ընտրի կուսակցության 15 հոգանոց նոր վարչություն՝ 48 թեկնածուներից։

Ինչպես ավելի վաղ նշել ենք, ՔՊ-ում բավականին լուրջ պայքար է ընթանում վարչության անդամ դառնալու համար, հատկապես իշխող ուժում ձևավորված կլանների պարագայում, ազդեցիկ դեմքերը փորձում են իրենց սեփական կողմնակիցներին տեղավորել վարչությունում, նախ սեփական ազդեցությունը իշխանության ներսում ավելացնելու, ապա և՝ հնարավորության դեպքում Փաշինյանին այլընտրանք դառնալու, մասնակի իշխանափոխության պարագայում իշխանությունը իրենք, այլ ոչ թե այլ մրցակից վերցնելու։

Նախօրեին տեղեկություն հայտնվեց, թե Նիկոլ Փաշինյանը կուսակցականներին հրահանգել է հնարավորինս քիչ շփվել լրագրողների հետ, բացառությամբ մեկ-երկու անձանց, որոնց մոտեցումների հետ կապված Փաշինյանն անձամբ խնդիր չի տեսնում, կամ էլ չի կարող վերահսկել, մյուսներին փաստացի հրահանգվել է հնարավորինս զերծ մնալ լրագրողների հետ շփումներից ՝ «չբլթացնել», որպեսզի չբարդացնեն առանց այն էլ չափազանց բարդ իրավիճակը։

Ըստ էության, լրագրողները չեն կարողանա հայտնվել Մարզահամերգային համալիրում և հարցեր ուղղել ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին։

Ելենա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular