ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Փաշինյանն արգելել Զատուլինի մուտքը Հայաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի դաշնության պետդումայի պատգամավոր, հայամետ գործիչ Կոնստանտին Զատուլինի այցը համարվել է անցանկալի։ Զատուլինն այդ մասին գրել է տելեգրամում՝ հրապարակելով Հայաստանի Ազգային ժողովի նամակը։

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» էր տարածել տեղեկությունը։ Ազգային ժողովի ուղարկված նամակում մասնավորապես ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին Ձեր վերջին շրջանի հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, սրանով պայմանավորված ապագայուիմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Ինքը՝ Կոնստանտին Զատուլինը, Ազգային ժողովի այս քայլը վիրավորական է գնահատել՝ նշելով, որ անակնկալի է եկել նման վերաբերմունքից, ավելին, նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 27-ից 29-ը Երևանում կայանալու էր Լազարևյան ակումբի նիստը, որը նախագահում է ինքը՝ Զատուլինը, և այդ նիստին հրավիրել է անգամ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Նախօրեին մենք տեղեկություն էինք հայտնել, որ Լազարևյան ակումբը քննարկելու է Հայաստանի գործող իշխանությունների վերջին շրջանի արևմտամետ վարքը, արտաքին քաղաքական վեկտորը փոփոխելու փաշինյանական քայլերը և աջակցություն է հայտնելու ընդդիմադիր քաղաքական միավորներին՝ փաշինյանական վարչախմբի դեմ պայքարում։ Կոնստանտին Զատուլինը հայտնի է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելով, այլ նույնիսկ նախկին իշխանությունների օրոք բավականին լուրջ քննադատել է օրինակ, Սերժ Սարգսյանին։

Վերջինս սակայն երբեք չի էլ մտածել՝ Ռուսաստանում Հայաստանի ունեցած եզակի բարեկամներին և վիրավորելու, նրանց մուտքը Հայաստան այցելելու մասին։ Ընդհակառակը, Կոնստանտին Զատուլինը Հայաստանում միշտ էլ ջերմ են ընդունել։ Ըստ էության, Փաշինյանի այս քայլը երկու նպատակ ունի՝ առաջին հերթին խափանել Լազարևյան ակումբի նիստը և զրկել Կոնստանտին Զատուլինին Հայաստան գալուց, և երկրորդը՝ սա ուղղակի դեմարշ է ռուսաստանյան իշխանությունների դեմ։

Նոյեմբերի սկզբին ռուսաստանում կայանալու է Հայաստանի , ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, քննարկելու են ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Եվ Փաշինյանը հստակ գիտակցում է՝ ինչ պայմաններ կարող է իր առջև դնել Ռուսաստանը, ուստի և փորձում է հեռվից հեռու վնասել ռուսական քաղաքականությանը՝ ցույց տալով, թե իբր Հայաստանում տնօրինում է քաղաքական իրավիճակը։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular