ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հարցը քննարկելու են «Վալդայ» միջազգային համաժողովում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 24-27-ը Մոսկվայում ընթանում է «Վալդայ» բանավեճային համաժողովի 19-րդ նստաշրջանը, որին միջազգային մասշտաբի փորձագիտական հանրություն է հավաքվել։

Համաժողովն այս տարի ընթանում է «Աշխարհը հեգեմոնիայից հետո, արդարություն և անվտանգություն բոլորի համար» խորագրով։ Հոկտեմբերի 27-ին հանդես է գալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելու է փորձագետների հարցերին։ Ըստ մեր մոսկովյան աղբյուրների՝ Կրեմլը հատուկ բլոկ է նախատեսում Կովկասում իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, փորձագետները Պուտինի առջև հարց են բարձրացնելու, թե ինչպես է վերաբերվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանում Արևմուտքի ակտիվացմանը ու Հայաստանի գործող իշխանությունների վարքագծին։

Եռակողմ հանդիպումից մի քանի օր առաջ Պուտինը համապատասխան ֆոն է ցանկանում ձևավորել, նաև Նիոկլ Փաշինյանին բացատրել, թե իրեն ինչ հետևանքներ են սպասվում։

Ըստ ամենայնի, նրա դիրքորոշումներից է կախված լինելու, թե ինչ է սպասվում Փաշինյանին և նրա վարչախմբին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը։

Վահե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular