Փաշինյանի հարցը քննարկելու են «Վալդայ» միջազգային համաժողովում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀոկտեմբերի 24-27-ը Մոսկվայում ընթանում է «Վալդայ» բանավեճային համաժողովի 19-րդ նստաշրջանը, որին միջազգային մասշտաբի փորձագիտական հանրություն է հավաքվել։
Համաժողովն այս տարի ընթանում է «Աշխարհը հեգեմոնիայից հետո, արդարություն և անվտանգություն բոլորի համար» խորագրով։ Հոկտեմբերի 27-ին հանդես է գալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելու է փորձագետների հարցերին։ Ըստ մեր մոսկովյան աղբյուրների՝ Կրեմլը հատուկ բլոկ է նախատեսում Կովկասում իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, փորձագետները Պուտինի առջև հարց են բարձրացնելու, թե ինչպես է վերաբերվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանում Արևմուտքի ակտիվացմանը ու Հայաստանի գործող իշխանությունների վարքագծին։
Եռակողմ հանդիպումից մի քանի օր առաջ Պուտինը համապատասխան ֆոն է ցանկանում ձևավորել, նաև Նիոկլ Փաշինյանին բացատրել, թե իրեն ինչ հետևանքներ են սպասվում։
Ըստ ամենայնի, նրա դիրքորոշումներից է կախված լինելու, թե ինչ է սպասվում Փաշինյանին և նրա վարչախմբին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը։
Վահե Կարապետյան