ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դեղին քարտ է ցույց տալիս Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի երկու ներկայացուցիչներ երեկ միանգամից դեղին քարտ են ցույց տվել հայաստանյան իշխանություններին։

Մոսկվան նախ հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի վերջին օրերին հանդիպման է կանչել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարաբերությունների ողւջ օրակարգը։Իսկ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեղադրանքի սլաքները ուղղել է ոչ միայն եվրամիության, այլ նաև Հայաստանի իշխանությունների դեմ։ «Մեզ չեն լարող չանհանգստացնել Հարավային Կովկասում թափ հավաքող մտահոգիչ միտումները, ուր Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայի վրա փորձարկված առճակատման մեխանիզմները»,- ասել է Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ հայ- ռուսական դարավոր կապերի վնասելու համար, տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկող քայլեր են ձեռնարկվում, սակայն Մոսկվայում վստահ են, որ Երևանին և Մոսկվային գժտեցնելուի այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվելու։

Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան վճռական է ամրապնդել ռազմավարական դաշնակցությունը և բազմակողմ հարաբերությունները Հայաստանի հետ, որպես օրինակ նշելով, կողմերի միջև զարգանում է երկլխոսությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղղություններով, առևտրաշրջանառությունն աճում է աննախադեպ տեմպերով, տասնյակ խոշոր ռուսական ընկերություններ պատրաստ են առաջիկայում ևս ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում։ Զախարովան նաև հայտարարել է, թե անհիմն են մեղադրանքները՝ իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի անվտանգության հարցում ստանձնած պարտավորությունները։

Մեղադրանքները Ռուսաստանի ուղղությամբ, հիշեցնենք, ամենաշատը հղել էր հենց գործող վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստում բառացի հայտարարելով, թե Հայաստանը գումար է փոխանցել, բայց Ռուսաստանը զենք չի տրամադրել։ Ըստ էության, Ռուսաստանի ԱԳՆ այս կոշտ արձագանքը, ինչպես նաև ուկրաինական սցենարների մասին ակնարկները վկայում են, որ Ռուսաստանը պատրաստ է, ընդհուպ մինչև զենքի ուժով պաշտպանել սեփական ներկայությունը Հարավային Կովկասում և թույլ չի տալու Արևմուտքին քիթը խոթել իր սեփական գործերի մեջ։

Հարյուրամյակներով Հարավային Կովկասի տարածաշրջանը եղել և մնում է Ռուսաստանի ազդեցության գոտի և որքան էլ այս պահին ՌԴ-ն թուլացած լինի ուկրաինական պատերազմով, ըստ էության ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասի պահպանումը։ Այս հանգամանքը, իհարկե, Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հասկանալ և ըմբռնել, որ իրենց վարած քաղաքականությունը կարող է լրջագույն խնդիրներ հարուցել մեր երկրի համար։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular