ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փող՝ հողի դիմաց» ծրագիր»․ Ինչ եղավ եվրամիության 2,6 միլիարդ եվրոյի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, եվրոպական միությունը Հայաստանին խոստացել էր 2,6 միլիարդ եվրո աջակցություն տալ։Այս գումարը փաշինյանական վարչախմբի համար հերթական մեդիամաիպուլացիաների և գովազդային արշավի առիթ էր դարձել, հանրությանը փորձում էին համոզել, թե եվրամիությունը աջակցելու է ՀՀ տնտեսական զարգացմանը։

Ավելին, իշխանության ներքին օղակներում այդ փողն էին անգամ բաժանել, որոշել, թե ինչ կոռուպցիոն սխեմաներ կարող են իրականացնել, գումարի մի մասը յուրացնելու առումով։Երկար ժամանակ այդ գումարի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։Եվրոպական միության ներկայացուցիչները որևէ կերպ չեն խոսում, ինչպես նաև չեն խոսում Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թեև Կառավարությունը մի շարք նախագծեր էր ծրագրել, թե ինչ ուղղություններով պետք է ծախսի այդ գումարը։

Մեր տեղեկություններով այդ ծրագիրը ոչ թե փակված է, այլ Նիկոլ Փաշինյանի առաջ հստակ պայման են դրվել․ «Այդ գումարները կտրվեն միայն այն դեպքում, եթե Փաշինյանը ստորագրի կապիտուլացիայի փաստաթուղթը, ընդ որում, ոչ թե ռուսական, այլ բացառապես արևմտյան տարբերակով»։ Պրահայում ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է այդ գումարի մասին, ասել, թե այդ գումարի տրամադրումը իր դեմքը պարզերես անելու հնարավորություն կլինի, կկարողանա հանրությանը կերցնել իր կտերը։ Եվրապաշտոնյաները միանշանակ ասել են․« Մինչև կոնկրետ ստորագրություն չլինի, նա կարող է մոռանալ այդ գումարի մասի,իսկ ստորագրելու դեպքում գումարը կարող է ոչ թե 2,6 միլիարդ եվրո լինել, այլ հասնել 5 և ավելի միլիարդ եվրոյի։ Գումարների տրամադրումը պայմանավորված է բացառապես Փաշինյանի ստորագրությամբ»։

Այդ փաստաթղթում Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, ինչպես նաև Ադրբեջանին է վերադարձվելու անկլավները Վայոց ձորում և Տավուշում։ Փաշինյանն ինքը դեմ չէ «Փող՝ հողի դիմաց» ծրագրով հանձնել տարածքները, ազատվել իր համար գլխացավանք դարձած Արցախի հարցից, նաև հանրությանը կաշառել գումարով՝ փորձելով պահպանել սեփական իշխանությունը։ Արդյո՞ք կհանդուրժի նման վարքը Հայաստանի և Արցախի բնակչությունը, դեռևս վաղ է ասել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular