ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» վարչության ընտրությունները կարող են հեղաշրջման հանգեցնել Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 29-ին կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ նոր վարչություն են ընտրելու։

Առաջադրված 48 թեկնածուներից վարչության կազմում ընդգրկվելու են 15-ը, որոնք էլ կդառնան Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը, իսկ երկրի կառավարման կարևորագույն որոշումները կկայացվեն հենց այդ վարչությունում, այլ ոչ թե կառավարությունում, կամ Ազգային ժողովում։

Հենց սա է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջատար դեմքերը փորձում են ոչ միայն իրենք գտնվել ՔՊ վարչության կազմում, այլև իրենց մտերիմներին և ընկերներին ևս խցկել այնտեղ՝ վարչության կազմում հնարավորինս մեծ ներկայություն ապահովելու համար։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին օրերին ուշադրություն չդարձնելով երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակի վրա, փաշինյանականները շարունակել են իրենց ակտիվ քարոզարշավը, փորձում են պարզել, թե ով որքան քվե ունի, ում կարող են քաշել իրենց կողմը։

Ավելին, մեր աղբյուրը նշում է, թե իրենք լուրջ մտավախություն ունեն, որ առնվազն մի քանի կլանների ուժեղացման, վարչությունում նրանց դիրքերի ամրապնդման պարագայում, հնարավոր է ներիշխանական հեղաշրջման վտանգ հասունանա։ Մասնակի իշխանափոխության տարբերակը ոչ թե Ազգային ժողովն է կամ Կառավարությունը, այլ հենց «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը, որն էլ վերջնարդյունքում կայացնում է կարևորագույն վճիռները։

Մինչ օրս Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր առանցքային և հատկապես հին կողմնակիցների միջոցով սանձել կուսակցականների կենտրոնախույս նկրտումները, սակայն չի բացառվում, որ կլաններից որևէ մեկի ուժեղացման դեպքում Փաշինյանը զրկվի իր հենարանից և ստիպված լինի զիջել իշխանությունը, որքան էլ դա չցանկանա։

Ըստ էության, 48 հոգանոց ցուցակը նայելու դեպքում կարելի է պարզ եզրակացնել, թե կոնկրետ ովքեր են առավել շահագրգռված վարչությունում մեծ ներկայացվածություն ապահեվելու, այս կերպ Նիկոլ Փաշինյանին կուսակիցների հենարանից զրկելու և իշխանափոխություն իրականացնելու հարցում։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular