ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանություններին վտանգավոր երկընտրանքի առջև են դնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Երևան կատարած այցի մանրամասները, ինչպես նաև դժգոհել միջազգային խաղացողներից, որոնք իր խոսքերով Արցախի համար նպաստավոր պայմաններ չեն ներկայացնում։ Հարությունյանը ընդգծել է, որ չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել Արցախի հարցում և նշել, թե իրենց համար կարմիր գիծը Արցախի ինքնորոշման իրավունքն է։

Արայիկ Հարությունյանը շարունակում է փաշինյանական վարչախմբի հանցագործությունները պարտակելու իր քաղաքականությունը և փորձում բոլոր սլաքներն ուղղել դեպի Ադրբեջան և միջազգային խաղացողներ։ Այդպես էլ չի բարձրաձայնում , թե ինչ է իրականում իրեն ասվել Երևանում և ինչ զգուշացումներ են արվել։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի գործող իշխանությունները նրանց պարզապես ահաբեկել են, նշել, թե Արցախի հարցում անզիջում կեցվածքի դեպքում, վտանգի տակ է հայտնվելու Հայաստանի Հանրապետությունը և այդ կապակցությամբ Արցախը պետք է գտնվի Ադրբեջանի կազմում։

Նման վտանգավոր երկընտրանքը, որ դրվել է Արցախի իշխանությունների առջև, վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև չի փորձում կանգ առնել, նույնիսկ անցել է բացահայտ սպառնալիքների։ Չի բացառվում, որ Փաշինյանն այդ կապակցությամբ նույնիսկ փորձի իր կողմնակիցների խմբի հանել փողոց, նաև իշխանական մամուլի և իր սպասարկուների միջոցով փորձի շոշափել հանրային տրամադրությունները՝ Հայաստանի առջև մարտահրավերների և վտանգների մեղքը բարդելով ոչ միայն Ադրբեջանի կամ միջազգային խաղացողների վրա, այլ ավելի շուտ արցախցիների։

Իհարկե, Արցախի գործող իշխանությունների համար չափազանց ծանր և բարդ է նման պայմաններում որոշում ընդունելը կամ Հայաստանի գործող իշխանություններինդիմադրելը, սակայն Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք և պարտավոր է բարձրաձայնել բոլոր իր մտահոգությունները և Հայաստանի իշխանությունների կողմից իրեն արված հայտարարությունները, հակառակ պարագայում Արցախի հայաթափման իսկ ամբողջ մեղքը մնալու է հենց նրա վզին։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular