ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Երկու պետությունների շահերը համընկնում են». ինչի մասին կարող էին խոսել Պուտինն ու Էրդողանը Աստանայում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru–ն գրում է, որ ժամանակակից պետական ​​զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը վստահ է, որ երկու ղեկավարների՝ Թուրքիայի և Ռուսաստանի, մեկուկես ժամ տևած զրույցը չէր կարող ամբողջությամբ հատկացվել գազի թեմային։ Այն թե Էլ ինչի՞ մասին կարող էին խոսել Պուտինն ու Էրդողանը, Ukraina.ru-ին տված հարցազրույցում պարզաբանել է փորձագետը:

Լրատվամիջոցներից գիտենք, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել է Թուրքիայի տարածքով ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման և դրա համար պահեստային հանգույց ստեղծելու թեման, հիշեցրել է փորձագետը։ Երկու նախագահներն էլ նախկինում խոսել են վատ գործող Ստամբուլի հացահատիկի համաձայնագրի մասին: Ամենայն հավանականությամբ, վստահ է Սոլոննիկովը, բարձրացվել է նաև Թուրքիայի հետ համատեղ նոր ատոմակայաններ կառուցելու թեման, քանի որ Աքքույու ատոմակայանի կառուցման նախագիծը գրեթե ավարտված է։

«Մեկ այլ կետ, որը, իմ կարծիքով, շոշափվել է միջոցառմանը, դա Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է և Էմանուել Մակրոնի այն հայտարարության շուրջ աղմուկը, թե Ռուսաստանը հակամարտություն է հրահրում Ադրբեջանին աջակցելով։ Ստացվում է, որ Անկարան և Մոսկվան բռնել են Ադրբեջանի կողմը, իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ցանկանում են խոսել ՀԱՊԿ անդամ Հայաստանի անունից»,- ասել է Սոլոննիկովը։ Սոլոննիկովը միաժամանակ նշել է, որ շատ քաղաքագետներ այն կարծիքին են, որ այսօրվա Հայաստանը վաղը Ուկրաինա է լինելու։ Անշուշտ, Հարավային Կովկասի հարցը կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի համար, ուստի երկրները քննարկելու բան ունեն այդ հարցով, վստահություն է հայտնել նա։

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը կարող էին խոսել Սիրիայի մասին, որը ավանդական թեմա է, և որտեղ երկու պետությունների շահերը համընկնում են, ավելացրել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular