ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը հստակ պահանջ է դրել Արցախի քաղաքական էլիտայի առջև. Նիկոլի հե՞տ են, թե դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Երևան այցելելուց հետո օրեր շարունակ չէր կարողանում հանդիպել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ՝ բավարարվելով Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումներով։

Փաշինյանը, հիշեցնենք, բավական ուշ ընդունեց միայն Արայիկ Հարությունյանին՝ հարկ չհամարելով հարգել պատվիրակության մյուս անդամներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ օրերին Երևանում գտնվող արցախյան պատվիրակությունը փորձել է հանդիպումներ ունենալ հայաստանյան ընդդիմության առաջնորդների, մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահների հետ, անգամ բանագնացներ են ուղարկել՝ այդ հարցով բանակցելու։

Որևէ հանդիպում այդպեսէլ տեղի չի ունեցել, քանի որ նախկին նախագահները հստակ հասկացրել են, թե սկզբունքորեն խոսելու որևէ թեմա չունեն նրանց հետ։ Մասնավորապես, նշել են, որ հասկանալի չէ Արցախի քաղաքական էլիտայի դիրքորոշումները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, մանավանդ, որ վերջինս չի էլ թաքցնում, որձ եռքերը լվացել է Արցախից, իսկ արցախյան քաղաքական ուժերին ասել՝ ձեր գլխի ճարը տեսեք։

Մինչդեռ, նույնիսկ գիտակցելով, որ Փաշինյանն իրենց մեն-մենակ է թողել Ադրբեջանի հետ, Արցախից պատվիրակություն են ուղարկում՝ իբր գործող վարչախմբի դիրքորոշումները ճշգրտելու, ինչը, առանց այցի էլ պարզ է։ Մեր աղբյուրը նշում է, որ Արայիկ Հարությունյանի պատվիրակությանը կասկած են հայտնել, արդյո՞ք այդ էլիտան իսկապես տարաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Նշել են, որ իմաստ ունի խոսել Արցախի քաղաքական ուժերի հետ, եթե նրանք ի վերջո կողմնորոշվեն՝ Նիկոլ Փաշինյանի հե՞տ են, թե՞ նրա դեմ։

Ընդդիմության առաջնորդը պահանջ են դրել՝ եթե դեմ են Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի քաղաքականությանը, պիտի Արցախում բողոքի ակցիաներ սկսեն, ներկայացնեն իրենց սկզբունքային դիրքորոշումները, որից հետո իմաստ կունենա համագործակցելը։

Մարիա Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular