ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի և Հայաստանի իշխանությունների տարաձայնությունները՝ լուրջ խնդիր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի իշխանությունների պատվիրակության երևան կատարած այցի շրջանակներում, կարևորագույն հարցերից մեկը նաև երկու երկրների արտաքին քաղաքական վեկտորների և դրանց շուրջ քննարկումներին է վերաբերում։ Մեր տեղեկություններով՝ Արցախում չափազանց դժգոհ են Հայաստանի գործող իշխանությունների դեպի արևմուտք կտրուկ շրջադարձից։

Արցախը, որը 44-օրյա պատերազմից հետո գտնվում է ռուսական ազեցության տիրույթում, իսկ Արցախի անվտանգության ապահովումն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը լուրջ տարակուսանք է առաջացնում։ Նույնիսկ, ըստ մամուլի, տեղեկություններ կան, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը տևական ժամանակ իրար հետ չէին շփվում, գրեթե մեկ տարուց ավելի, քանի որ Արարատ Միրզոյանին նյարդայնացնում էր Դավիթ Բաբայանի ակնհայտ ռուսամետ դիրքորոշումները։

Նշվում է, որ վերջին այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին հաջողվել է հաշտեցնել նրանց, իսկ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավելի ակտիվ շփվել Արցախի իշխանությունների հետ՝ ներկայացնելով հնարավոր զարգացումները և լուծել առկա խնդիրները։

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների այս կտրուկ մոտեցումը մի գուցե կարող է որոշակի քաղաքական դիվիդենտներ բերել փաշինյանական իշխանությանը, սակայն արդյունքում վտանգում է Արցախի քաղաքացիներին, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք մնացել են բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի ողորմածության հույսին, չեն կարողանում հասկանալ, թե որն է փաշինյանական վարչախմբի քաղաքականության բուն նպատակը։ Իհարկե, չափազանց հեշտ է հայտարարել «սորոսական», և այդ տերմինը շահագործելով՝ անընդհատ մեղադրանքներ հասցեագրել միմյանց։

Սակայն խնդիրն ավելի խորքային լուծում և պատկերացումներ է պահանջում։ Ըստ էության Հայաստանի իշխանությունը որոշակի չափով նաև ստիպված է նման քայլեր կատարել՝ հստակ գիտակցելով դրա հետևանքները։ Քանիցս նշվել է, որ Եվրոպան և Միացյալ նահանգներն են որոշ հարցերում նպաստել, ինչպես մի շարք ռազմագերիների վերադարձի, այնպես էլ Ադրնբեջանի հարձակումները զսպելու հարցում, իսկ Ռուսաստանը, որն ավելի շատ զբաղված է Ուկրաինայով, առանձնապես ակտիվ չէր մինչև վերջին ժամանակներս։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ հարցերում միմյանց հետ խորհրդակցել, հատկապես արտաքին քաղաքականության մեջ համադրել մոտեցումները, որպեսզի խուսափեն հնարավոր խնդիրներից։

Մանե Եղիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular