ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում սերիալ են ստեղծում 44-օրյա պատերազմի մասին. նկարահանումները կլինեն Շուշիում և Հադրութում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում մեկնարկել են «Հայրենական պատերազմը Ղարաբաղում» պայմանական վերնագրով բազմասերիալանոց հեռուստատեսային ֆիլմի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակությի նախարարության աուդիովիզուալ և ինտերակտիվ մեդիայի բաժնի պետ Ռուֆատ Հասանովը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով, նկարահանումները տեղի կունենան Բաքվում, Գյանջայում և Շուշիում, ինչպես նաև Հադրութում, Ֆիզուլիի, Դաշքեսանի, Շամախի և այլ շրջաններում:

«Սերիալը բաղկացած կլինի ութ սերիայից, որոնցից յուրաքանչյուրը կտևի 1 ժամ»,-մանրամասնել է պաշտոնյան:

Ֆիլմը նկարահանվում է թուրքական Bozdag Film-ի կողմից՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular