Ադրբեջանում սերիալ են ստեղծում 44-օրյա պատերազմի մասին. նկարահանումները կլինեն Շուշիում և Հադրութում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում մեկնարկել են «Հայրենական պատերազմը Ղարաբաղում» պայմանական վերնագրով բազմասերիալանոց հեռուստատեսային ֆիլմի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակությի նախարարության աուդիովիզուալ և ինտերակտիվ մեդիայի բաժնի պետ Ռուֆատ Հասանովը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով, նկարահանումները տեղի կունենան Բաքվում, Գյանջայում և Շուշիում, ինչպես նաև Հադրութում, Ֆիզուլիի, Դաշքեսանի, Շամախի և այլ շրջաններում:
«Սերիալը բաղկացած կլինի ութ սերիայից, որոնցից յուրաքանչյուրը կտևի 1 ժամ»,-մանրամասնել է պաշտոնյան:
Ֆիլմը նկարահանվում է թուրքական Bozdag Film-ի կողմից՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: