ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հարված՝ սպառողի գրպանին. ում շահերն է պաշտպանում Գարեգին Բաղրամյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։

««Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք, որ մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Սա «Վեոլիա ջուր» ընկերության և մեր կառավարության արդյունավետ համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ. ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների՝ «Վեոլիա ջուրը» այս տարվա հունվարի 1-ից սակագները բարձրացնելու, այն էլ՝ կտրուկ բարձրացնելու հայտ էր ներկայացրել։ Առաջարկվում է ջրի գինը 180-ից դարձնել 223 դրամ։ Հայտը, իհարկե, բավարարվեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի կողմից:

Դրանից հետո Հայաստանի հպարտ քաղաքացիներին համոզում էին, որ հաջորդ 10 տարիների ընթացքում ունենալու ենք կայուն գնային քաղաքականություն, ասել է թե՝ ջրի սակագինը այլևս չի բարձրացվի: Բայց, արի ու տես որ Վեոլիան կրկին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացնում, իսկ ՀԾԿՀ նախագահ Բաղրամյանը իր հրապարակային հայտարարություններում չի հերքում, որ հայտը կարող է բավարարվել, նա միայն հանգստացնում է քաղաքացիներին, որ այդ տարբերությունը կարող է սուբսիդավորել պետությունը: Սակայն, ինչ տարբերություն, չէ" որ դա էլ արվելու է բյուջեի հաշվին, ասել է թե՝ քաղաքացիների գրպանից:

Հետաքրքիր է` դեռ որքան են պատրաստվում բնակչությանը մանիպուլացնել և խաբել ՀԾԿՀ-ն ու Փաշինյանը` ինչ-ինչ կարճաժամկետ դիվիդենտներ ստանալու համար, և շատ լուրջ հարց  է առաջանում՝ ում շահերն են ի վերջո պաշտպանում քաղաքացիների գրպանից սնվող ՀԾԿՀ-ում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular