ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ուշագրավ հանդիպումներ է ունեցել, որոնց մի մասը չի լուսաբանվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 4 օր է՝ գտնվում է Ռուսաստանում, ընդ որում, պաշտոնական հանդիպումներ ունեցել է միայն առաջին երկու օրը։

Տարօրինակ այդ պատվիրակության կազմով, որի կազմում է նաև ընդդիմության ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ալեն Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել Պետդումայի դաշնային խորհրդի նախագահների, ինչպես նաև խորհրդարանական մի քանի խմբակցությունների հետ։ Արդեն երկու օր է՝ որևէ պաշտոնական հանդիպման մասին տեղեկություն չկա։

Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն ունեն ռուսական ուժային որոշակի կառույցներ, նրան ինչ-որ բաներ հասկացնելու, կարգի հրավիրելու, ինչպես նաև Հայաստանում հնարավոր զարգացումները բացատրելու առումով։ Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ նախագահի հետ քննարկել են Հայաստանում մասնակի իշխանափոխություն իրականացնելու սխեման, պարզ բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ ռելսերից դուրս է եկել և Ռուսաստանում որևէ մեկն այլևս չի ցանկանում նրա հետ գործ բռնել։

Ընդսմին, ռուսները նշել են, թե Փաշինյանն ու իր իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Փաշինյանը կարծում է, թե ռուսներն այնքան թույլ են, որ կարող է իրեն թույլ տալ թռչել եվրոպացիների կամ ամերիկացիների գիրկը։ Այդ դեպքում ռուսական ուժային շրջանակները կարող են մասնակի իշխանափոխության սխեման իրականացնել, իսկ այդ տարբերակում դիտարկվում է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը որպես տրանզիտային վարչապետ։ Նրան պարզորոշ ասել են, որ ռուսաստանյան կոմպետենտ օրգանները հավանություն են տալիս այսպիսի ծրագրին, նշել են նաև, թե իրենց հաշվարկներով Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ունի 10-11 հոգի, որոնք իր այսպես կոչված, կլանի անդամ են և պետք է նրանք պատրաստ լինեն, որ անհրաժեշտության պահին միանան խորհրդարանական ընդդիմությանը և քվեարկեն Նիկոլ Փաշինյանի դեմ։

Այս հանդիպումները, ինչպես և սպասելի էր, որևէ կերպ չեն լուսաբանվել հայկական մամուլում, սակայն Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնել հիմնականում իր կլանի ներկայացուցիչների և Ռուսաստանում կապեր ունեցող անձանց հետ, ինչն էլ ավելի է խորացնում նման սխեմայի գործարկման հավանականությունը։

Տիգրան Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular