ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական աղբյուրները բացահայտո՞ւմ են Փաշինյանի դավաճանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական աղբյուրները փաստաթուղթ են շրջանառում տելեգրամյան ալիքներով, որն, ըստ նրանց, քննարկվել է այս տարվա սեպեմբերի 27-ին՝ Վաշինգտոնում։ Ամենայն հավանականությամբ, այդ փաստաթուղթը քննարկվել է Հայաստանի Անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև։ Նույն այդ աղբյուրների պնդմամբ՝ այս փաստաթուղթը դարձել է հենց առանցքային քննարկման թեման Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։

Ընդ որում, այս փաստաթուղթը բավականին լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ Հայաստանի և Արցախի համար, մասնավորապես կողմերը պարտավորվում են, որ երկու երկրների արտգործնախարաները կսկսեն բանակցություներ, մինչև ընթացիկ տարվա վերջ, «Խաղաղության պայմանագրի» տեքստի մշակման և կնքման ուղղությամբ։ Այս բանակցություններին զուգահեռ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովներ պետք է ավարտեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը։

Ադրբեջանի կառավարությունը պարտավորվում է ներկայացուցիչներ նշանակել Լեռնային Ղարաբաղի «հայկական էթնիկ համայնքի» ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերը։ Ներկայացուցիչները պետք է ապահովեն քննարկումների թափանցիկությունը միջազգային տարածքային ամբողջականությանը վնասելու, նաև Լեռնային ազգային հանրության համար։ Կողմերը նաև պարտավորվում են քննարկել միջազգային դիտորդների դերը՝ առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վնասելու, նաև Լեռնային Ղարաբաղում ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանության ուղղությամբ։

Փաստաթղթում նաև պարտավորվում են շարունակել քննարկումները Ադրբեջանից Նախիջևան վերգետնյա երթուղիների ձևավորման՝ ներառյալ նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանին մաչելիություն տրամադրելու հարցը։ Իսկ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլոր ձեռբակալվածները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների։ Հիշեցնենք, որ հենց քառակողմ հանդիպումից անմիջապես հետո ազատ արձակվեցին սեպտեմբերի 13-ից ձերբակալված 17 ռազմագերիները։ Փաստաթղթում ամենավտանգավոր դրույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի «հայկական էթնիկ համայնք» արտահայտությամբ փոխարինելն է։

Այս փասաթուղթը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես ձեռք են քաշել Լեռնային Ղարաբաղից և ամբողջությամբ այն հանձնում են Ադրբեջանին։ Ադրբեջանական գրեթե բոլոր նախապայմաններն ու պահանջները, որոնք ձևավորվել են 44-օրյա պատերազմից հետո , հայկական կողմը կատարում է առանց սեթևեթանքների։ Հայաստանի իշխանությունների կողմից արդեն տևական ժամանակ է՝ որևէ արձագանք չկա այս փաստաթղթին։

Աննա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular