ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանականները ցինիզմով զավթեցին ԿԸՀ-ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցինիզմով և անթաքույց լկտիությամբ Ազգային ժողովը երեկ ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմ։

Տակավին, երեք օր առաջ «Քաղպայմանագրի» վարչության անդամությունից և պատգամավորի մանդատից հրաժարված Վահագն Հովակիմյանին, որն իր ամբողջ կյանքի կարիերային, ինչպես նաև Խորհրդարանում հայտնվելու հարցում պարտական է Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ն 65 ձայնով ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Եվս 6 անձանց, որոնցից շատերը նախկինում ևս եղել են ԿԸՀ անդամներ և առանձնապես չեն փայլել արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու իրենց մղումներով, ՔՊ-ն ընտրեց ԿԸՀ անդամներ։

Ընդդիմությունը չի մասնակցել Ազգային ժողովում կայացած քննարկումներին և քվեարկությանը, և 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ բոլոր 7 թեկնածուներն էլ ընտրվել են։

Նույնիսկ փաշինյանական իշխանությանը լոյալ իրավապաշտպանները արձանագրում էին, թե սա ակնհայտ հետընթաց է ժողովրդավարությունից և, կուսակցական գործչին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակելը, առնվազն անհեթեթ է և ստվերելու է ընտրությունների ամբողջ գործընթացը։ Փաշինյանական իշխանությանը, սակայն, այս կոչերը բացարձակապես չեն անհանգստացնում։

Ընդամենը մեկ օրվա ընթացքում ոչ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրացրեց «Քաղապայմանագիրը», այլ Բարձրագույն դատական խորհուրդը։ Նախօրեին ԲԴԽ անդամներ ընտրված Կարեն Անդրեասյանից և Երանուհի Թումանյանցից մեկ օր պահանջվեց ԲԴԽ-ում «հեղաշրջում» իրականացնելու։

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն այլևս ԲԴԽ նախագահն է։ Նա, որ ժամանակին որևէ խնդիր չէր տեսնում Նիկոլ Փաշինյանի նկարը իր գլխավերևում փակցնելու համար և հայտարարում էր, թե նկարը իրեն միայն սթափեցնում է, այժմ էլ այդ նկարով և անհնազանդ դատավորների ցուցակով գնացել է ԲԴԽ՝ դատական իշխանությանը վերջնականապես կործանելու նպատակով։

Փաստենք, որ առայժմ միայն մամուլի մի հատվածն է մնացել անկախ և չի ենթարկվում Փաշինյանին։ Գործող իշխանությունները, սակայն, ամեն ջանք գործադրում են՝ անկախ մամուլին էլ վնասելու, կամ իրենց տակ մտցնելու հարցում։

Ժորա Մեհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular