ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ուկրաինայում Իսրայելի դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցում գործելու է օրենքի շրջանակներում, ինչը պատժամիջոցների սահմանում չի նախատեսում միակողմանի կարգով, բայց դաշնակիցների հետ համաձայնեցմամբ:

«Ամենասկզբից Իսրայելն ասել է, որ չի գործելու պատժամիջոցների շրջանցմամբ, հենց որ դրանք մտցվեն Ռուսաստանի դեմ: Բանը նրանում Է, որ իսրայելական օրենսդրության մեջ նախատեսված չԷ պատժամիջոցների միակողմանի սահմանման հնարավորություն որեւԷ երկրի դեմ: Իսրայելի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել, որովհետեւ այդպիսի հնարավորություն չկա օրենքում»,-Բրոդսկու խոսքը մեջբերում է «ՌԲԿ-Ուկրաինա» հրատարակությունը:

Նա նշել է, որ գրեթե բոլոր իսրայելական ընկերություններն աշխատում են կա՛մ ամերիկյան, կա՛մ եվրոպական շուկայում, եւ ընկերություններից ոչ մեկը չի գնա այն բանին, որպեսզի գործի պատժամիջոցների շրջանցմամբ. նույն բանը վերաբերում է նաեւ պետությանը: «Եվ այն պահին, երբ սահմանվեցին պատժամիջոցները, մենք սկսեցինք մեզ համապատասխան ձեւով պահել, որպեսզի ոչ մի ձեւով չխախտենք պատժամիջոցների ռեժիմը: Եվ այդպես շարունակվելու է»,-ասել Է նա:

Ավելի վաղ Իսրայելի գործող վարչապետ Յաիր Լապիդը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնը, հատուկ հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելն ուսումնասիրում է հնարավոր ազդեցությունը, որը կցուցաբերեն Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները: Ստեղծվելու է միջգերատեսչական խումբ, որը կուսումնասիրի այդ պատժամիջոցների հետեւանքներն Իսրայելի քաղաքականության եւ տնտեսության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular