Իսրայելը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ուկրաինայում Իսրայելի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցում գործելու է օրենքի շրջանակներում, ինչը պատժամիջոցների սահմանում չի նախատեսում միակողմանի կարգով, բայց դաշնակիցների հետ համաձայնեցմամբ:
«Ամենասկզբից Իսրայելն ասել է, որ չի գործելու պատժամիջոցների շրջանցմամբ, հենց որ դրանք մտցվեն Ռուսաստանի դեմ: Բանը նրանում Է, որ իսրայելական օրենսդրության մեջ նախատեսված չԷ պատժամիջոցների միակողմանի սահմանման հնարավորություն որեւԷ երկրի դեմ: Իսրայելի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել, որովհետեւ այդպիսի հնարավորություն չկա օրենքում»,-Բրոդսկու խոսքը մեջբերում է «ՌԲԿ-Ուկրաինա» հրատարակությունը:
Նա նշել է, որ գրեթե բոլոր իսրայելական ընկերություններն աշխատում են կա՛մ ամերիկյան, կա՛մ եվրոպական շուկայում, եւ ընկերություններից ոչ մեկը չի գնա այն բանին, որպեսզի գործի պատժամիջոցների շրջանցմամբ. նույն բանը վերաբերում է նաեւ պետությանը: «Եվ այն պահին, երբ սահմանվեցին պատժամիջոցները, մենք սկսեցինք մեզ համապատասխան ձեւով պահել, որպեսզի ոչ մի ձեւով չխախտենք պատժամիջոցների ռեժիմը: Եվ այդպես շարունակվելու է»,-ասել Է նա:
Ավելի վաղ Իսրայելի գործող վարչապետ Յաիր Լապիդը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնը, հատուկ հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելն ուսումնասիրում է հնարավոր ազդեցությունը, որը կցուցաբերեն Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները: Ստեղծվելու է միջգերատեսչական խումբ, որը կուսումնասիրի այդ պատժամիջոցների հետեւանքներն Իսրայելի քաղաքականության եւ տնտեսության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: