ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կտրականապես համաձայն չեմ «կապիտուլյացիա» բառի գործածմանը ցանկացած լուծման համատեքստում․ Ռուբեն Ռուբինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են»,- շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն ավելի վատ կլինի։

Ռուբինյան․ - Մեզ պետք է լուծում, և պետք է այնպիսի լուծում, որը կապահովի հարատև խաղաղություն և կապահովի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կառավարությունը գնում է այդ ուղղությամբ և պատրաստ է անել ամեն ինչ, այդպիսի լուծման հասնելու համար։ Բայց ես, օրինակ, տեսնում եմ, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում շատ է հնչում կապիտուլյացիա բառը։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ բառի գործածմանը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում, այլ ընդհանրապես ցանկացած լուծման համատեքստում։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն, այո՛, ծանր պայմաններով զինադադար էր, բայց կապիտուլյացիա չէր, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա։ Հայաստանի Հանրապետությունը՝ և՛ ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունն ամեն գնով պահելու է, խոսքը լուծումների մասին է։

«Ազատություն»․ - Այդ դեպքում, լուծման հարցում Երևանի կարմիր գիծը ո՞րն է։

Ռուբինյան․ - Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են։

«Ազատություն»․ - Այո՛, բայց, եթե ստորագրվում են խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի մասին հիշատակում չկա, վաղն Ադրբեջանն ասելու է՝ «դուք եք էս փաստաթւողթը ստորագրել, մենք մեր հարցերը արցախահայերի հետ կլուծենք»։

Ռուբինյան․ - Դրա համար էլ ես ասում եմ, որ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է լուծում ստանա։

«Ազատություն»․ - Չէ, նկատի ունեմ՝ առանց այդ երաշխիքների խաղաղության պայմանագիր չի կնքվի՝ առանց արցախահայերի իրավունքների ապահովման։

Ռուբինյան․ - Եթե խաղաղության պայմանագրի նպատակն է հաստատել հարատև խաղաղություն, դա նշանակում է, որ պետք է լինեն համապատասխան երաշխիքներ դրա բոլոր կոմպոնենտների վերաբերյալ, կամ ոչ միայն դրա բոլոր կոմպոնենտների, այլ խաղաղությունը խաթարող բոլոր կոմպոնենտների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ դա տրամաբանական կլինի, որ նաև բանակցություններ լինեն Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև։

«Ազատություն»․ - Ստեփանակերտ-Բաքու։

Ռուբինյան․ - Այո՛։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular