Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կտրականապես համաձայն չեմ «կապիտուլյացիա» բառի գործածմանը ցանկացած լուծման համատեքստում․ Ռուբեն Ռուբինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են»,- շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն ավելի վատ կլինի։

Ռուբինյան․ - Մեզ պետք է լուծում, և պետք է այնպիսի լուծում, որը կապահովի հարատև խաղաղություն և կապահովի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կառավարությունը գնում է այդ ուղղությամբ և պատրաստ է անել ամեն ինչ, այդպիսի լուծման հասնելու համար։ Բայց ես, օրինակ, տեսնում եմ, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում շատ է հնչում կապիտուլյացիա բառը։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ բառի գործածմանը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում, այլ ընդհանրապես ցանկացած լուծման համատեքստում։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն, այո՛, ծանր պայմաններով զինադադար էր, բայց կապիտուլյացիա չէր, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա։ Հայաստանի Հանրապետությունը՝ և՛ ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունն ամեն գնով պահելու է, խոսքը լուծումների մասին է։

«Ազատություն»․ - Այդ դեպքում, լուծման հարցում Երևանի կարմիր գիծը ո՞րն է։

Ռուբինյան․ - Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են։

«Ազատություն»․ - Այո՛, բայց, եթե ստորագրվում են խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի մասին հիշատակում չկա, վաղն Ադրբեջանն ասելու է՝ «դուք եք էս փաստաթւողթը ստորագրել, մենք մեր հարցերը արցախահայերի հետ կլուծենք»։

Ռուբինյան․ - Դրա համար էլ ես ասում եմ, որ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է լուծում ստանա։

«Ազատություն»․ - Չէ, նկատի ունեմ՝ առանց այդ երաշխիքների խաղաղության պայմանագիր չի կնքվի՝ առանց արցախահայերի իրավունքների ապահովման։

Ռուբինյան․ - Եթե խաղաղության պայմանագրի նպատակն է հաստատել հարատև խաղաղություն, դա նշանակում է, որ պետք է լինեն համապատասխան երաշխիքներ դրա բոլոր կոմպոնենտների վերաբերյալ, կամ ոչ միայն դրա բոլոր կոմպոնենտների, այլ խաղաղությունը խաթարող բոլոր կոմպոնենտների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ դա տրամաբանական կլինի, որ նաև բանակցություններ լինեն Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև։

«Ազատություն»․ - Ստեփանակերտ-Բաքու։

Ռուբինյան․ - Այո՛։

 

2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Մադրիդի «Ռեալը» 4։0 հաշվով հաղթել է «Մալագային» ու շարունակում է հաղթարշավը Լա լիգայում Ճամբարակում այրվել է մթերային խանութ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար
Ամենադիտված