ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական իշխանությունն այլասերելու գործընթացը գնում է լայն թափով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախմբի դեմ անկախ դատավորների պայքարի խորհրդանիշ դարձած դատավոր Ալեքսանդր Ազարյանին բարձրագույն դատական խորհուրդը երեկ զրկել է դատավորի լիազորություններից։

Ըստ ԲԴԽ տարածած հաղորդագրության՝ Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվում են նրա դիմումի հիման վրա։ Ինքը՝ Ազարյանը, որևէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը՝ միայն մի փոքր պատճառաբանություն է տարածել, թե նա դիմումը ներկայացրել է առողջական խնդիրների պատճառով։

Դատական համակարգում, մեր աղբյուրների փոխանցմամբ, դատավորների միության նախագահի այս քայլը չափազանց անսպասելի է եղել և ցնցել դատական համակարգի հիմքերը։ Չի բացառվում, որ Ազարյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել գործող իշխանության և նրա հատուկ ծառայությունների կողմից։

Եվս մեկ պատճառ կարող է լինել գործող իշխանությունների բուռն ցանկությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանին։

Վերջինս դարձել է փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, տևական ժամանակ իսկական արշավ է սկսել անկախ դատավորների դեմ՝ փորձելով նրանց հեռացնել պաշտոններից, փոխարենը նշանակել վարչախմբի բոլոր ցանկությունները անմռունչ դակող, անինքնասեր անձանցով։ Դատավորները երեկ հավաքվել են Աջափնյակի նստավայրում՝ քննարկելու, թե առաջիկայում ինչ պետք է անեն։

Ալեքսանդր Ազարյանի դիմումից հետո նա զրկվելու է դատավորների միության նախագահի պաշտոնից, և այդ պաշտոնում դատավորները պետք է նոր նախագահ ընտրեն։

Առայժմ դեռ որոշում չեն կայացրել, թե ով կարող է դառնալ դատավորների միության նախագահը, սակայն փաստն այն է, որ Փաշինյանը հետևողականորեն ցնցում է դատական համակարգի հիմքերը, քանի որ գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթելուց հետո նրա հիմնական թիրախը դարձել է դատական իշխանությունը, որտեղ դեռևս մի փոքր խումբ անկախ դատավորներ կարողանում են պայքարել գործող իշխանությունների դեմ և ոչ թե պարտադրանքով վճիռներ են կայացնում, այլ իրավականորեն հիմնավորված։

Սարգիս Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular