ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին նախագահների հանդիպումը լրջագույն հույսեր է առաջացրել հանրության շրջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երեք նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, երեկ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վեհափառ Հայրապետը։

Ողջ օրվա ընթացքում տեղեկություն չկար հնարավոր հանդիպման մասին, միայն երեկոյան ուշ հայտնի դարձավ, որ Վեհարանում կայանալու է այդ հանդիպումը։ Մինչև անցած շաբաթ Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, քննարկել էին Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակն ու դրանից բխող լուծումները, իսկ երեկվա հանդիպումից հետո Մայր Աթոռից հայտնել են, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

Փաստացի կարելի է նշել, որ առայժմ շոշափելի և լուրջ արդյունք կա՛մ չի եղել, այլապես Մայր Աթոռը այդ բովանդակությամբ հաղորդագրություն կտարածեր, կա՛մ էլ այնպիսի որոշումների են հանգել, որոնք առայժմ այս պահին հրապարակման ենթակա չեն։

Ինքնին, այստեղ խնդիրը ոչ թե հնարավոր հաղորդագրությունն էր բուն անելիքների վերաբերյալ, ինչի ժամանակը դեռևս կգա, այլ նման լայն ընդգրկում ունեցող հանդիպումը, երբ հավաքվում են Արցախի և Հայաստանի նախկին նախագահները՝ քննարկելու երկու երկրների առջև ծառացած բազմաթիվ, լրջագույն խնդիրները։

Դեռևս խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել էր հավաքվել և քննարկել ստեղծված իրավիճակը, փորձել համատեղ ուժերով պայքարել։ Պայմանը մեկն էր, որ երեք նախագահներից և ոչ մեկը չի առաջադրելու իր թեկնածությունը։ Այն ժամանակ համաձայնությունը չկայացավ, ի պատիվ պետական այրերի, այս անգամ թերևս հանդիպումը կայացավ և կարող է շոշափելի և լուրջ արդյունքներ տալ։

Միով բանիվ, հարկ է ընդգծել, որ փաշինյանական ապիկար վարչախմբի և Արցախում լավ կամակատար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք այլևս անհնար է լրջագույն փոփոխություններ իրականացնել երկրում և մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են Հայաստանի անկախությանն ու Արցախի ազատագրմանը, չեն կարող մի կողմ քաշված մնալ և պարտավորված են մի կողմ դնել մանր տարաձայնությունները՝ հանուն ընդհանուր մեծ գործի։

Ինչևէ, փաստն այն է, որ այս հանդիպումը լրջագույն հույսեր է առաջացրել հանրության շրջանում, իսկ հետագա զարգացումների մասին հայտնի կդառնա առաջիկայում։

Տարոն Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular