ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը միտումնավոր է պառակտում հանրությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական ուժերը, մտավորականությունը, հասարակությունը թշնամու հարձակումներին դիմագրավելու ընդամենը մեկ ռեսուրս և հնարավորություն ունեն՝ դա հանրային համերաշխությունն է և բոլոր կարող ուժերի միավորումը, որպեսզի հնարավոր լինի իշխանությունից հեռացնել ապիկար և դավաճանական, թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվները տարածող վարչախմբին և ուշքի բերել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը և բանակը։

Հենց այդ հանրային համերաշխության ստեղծմանն է միտված նախկին նախագահների, կաթողիկոսի և այլ քաղաքական ուժերի բանակցությունները, ինչպես նաև առաջիկայում հնարավոր հանդիպումը, որը կարող է լուրջ ներքաղաքական և արտաքին քաղաքական փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետության համար։

Զարմանալի չէ, որ նման զարգացումներին դիմադրում են բացառապես փաշինյանական վարչախումբը և նրան մերձ քաղաքական ուժերը։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչախումբը՝ չնայած որ նույնիսկ այդ «հեղափոխությանը» մասնակցած որոշ ուժեր արձանագրում էին, թե իրավիճակը առանձնապես բեկելու համար հանրային համերաշխություն է հարկավոր, որդեգրեց սևերի և սպիտակների բաժանելու քաղաքականությունը, այդ արատավոր քաղաքականությունն ավելի սրվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ իշխանական ԶԼՄ-ներն ու սպասարկուները ամեն ինչ արեցին հանրությանը նախկինների ու ներկաների բաժանելու համար։

Այդ քաղաքականությունը շարունակում և ավելի է սաստկանում նաև այսօր, քանի որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ միայն այդ կերպ հայ ժողովրդին բաժանելով նա կկարողանա ապահովել հանրության որոշակի ագրեսիվ հատվածի աջակցությունը և պահպանել իշխանությունը։ Մինչդեռ բոլոր այդ քաղաքական ուժերը, որոնց համար առաջնայինը ոչ թե իշխանություն զավթելն է, գիտակցում են՝ ստեղծված իրավիճակում կա ընդամենը մեկ ելք և այդ մեկ ելքը՝ համախմբումն է։

Միհրան Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular