ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմաքաղաքական խորհրդի անհրաժեշտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակը պարտադրում է ընդդիմադիր ուժերին համախմբվել և նոր նախաձեռնություններով հանդես գալ։

ԶԼՄ-ները ամեն օր գրում են հնարավոր հանդիպումների մասին, մասնավորապես առավելագույն ձևաչափը, որով կարող է տեղի ունենալ ընդդիմադիր առաջնորդների հանդիպումը, այսպես կոչված ռազմաքաղաքական խորհրդի ստեղծման հնարավորությունն է, որում կարող են ներառվել Հայաստանի նախկին 3 նախագահները, պաշտպանության նախարարները, վարչապետները, Արամ 1-ին և Գարեգին Բ կաթողիկոսները։

Ռազմաքաղաքական խորհրդի ստեղծումը օրհասական կարևորության խնդիր է Հայաստանի համար, միայն այսպիսի կառույցը կկարողանա պարտադրել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ և հեռանալ, իսկ այդ խորհուրդը ժամանակավորապես իր վրա կվերցնի երկրի ղեկավարման պատասխանատվությունը։ Նշենք, որ նման մի առաջարկ էլ արվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչը հարուցել էր գործող վարչախմբի բուռն դժգոհությունը, ընդհուպ Նիկոլ Փաշինյանը եթերում մեղադրանքներ է հասցեագրել նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Իրավիճակը սակայն այժմ արմատական կերպով տարբերվում է։ Եթե մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսպիսի աղետալի ցածր չէր, ապա այժմ արդեն, երբ ակնհայտ է, թե ուր է տարել փաշինյանական վարչախմբի կառավարումը, վստահաբար կարելի է նշել, որ ռազմաքաղաքական խորհուրդը կկարողանա ստիպել Փաշինյանին հեռանալ իշխանությունից։ Ի դեպ ակնհայտ է, որ նման խորհրդի ստեղծումը քննարկվում է բոլոր մակարդակներում՝ սկսած առաջին նախագահի շրջապատից, վերջացրած «Քաղաքացիական պայմանագրի» մի որոշ գիտակից հատված։

Նույնիսկ իշխող ուժի շրջանակներում են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գրված ֆիգուր է և ոչինչ չի կարող անել, ուստի հարկավոր է օր առաջ ազատվել նրանից և երկիրը դնել վերականգնման և զարգացման ռելսերի վրա։

Արամ Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular