ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը շատ լուրջ է և վտանգավոր. ի՞նչ է հանձնարարել Լուկաշենկոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդին հրահանգել է նախապատրաստել նախագահական միջոցառում պետական պաշտպանության հարցերի շուրջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ «իրավիճակը շատ լուրջ է»:

«Իրավիճակը շատ լուրջ է, նույնիսկ կասեի՝ վտանգավոր կասեի: Ոչ մի բանից վախենալու կարիք չկա: Մենք պետք է որոշ զորամասերի տագնապը բարձրացնենք ըստ պատերազմական ժամանակների նորմերի, ինչը նշանակում է, որ դա անհրաժեշտ է»,-նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, եթե անհրաժեշտ է բարձրացնել տարածքային պաշտպանությունը, ուրեմն՝ այդպես է պետք:

«Պետք է տեղում ստուգենք, թե ինչպիսի մարտիկներ կունենանք, և ինչպիսի զենք ունեն նրանք, ուրեմն՝ դա անհրաժեշտ է։ Հատկապես վերջինը։ Չպետք է մոռանանք այս ամենի մասին և ամեն ինչ պետք է լինի ձեր վերահսկողության տակ»,- ասել է Լուկաշենկոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular