Իրավիճակը շատ լուրջ է և վտանգավոր. ի՞նչ է հանձնարարել Լուկաշենկոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդին հրահանգել է նախապատրաստել նախագահական միջոցառում պետական պաշտպանության հարցերի շուրջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ «իրավիճակը շատ լուրջ է»:
«Իրավիճակը շատ լուրջ է, նույնիսկ կասեի՝ վտանգավոր կասեի: Ոչ մի բանից վախենալու կարիք չկա: Մենք պետք է որոշ զորամասերի տագնապը բարձրացնենք ըստ պատերազմական ժամանակների նորմերի, ինչը նշանակում է, որ դա անհրաժեշտ է»,-նշել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, եթե անհրաժեշտ է բարձրացնել տարածքային պաշտպանությունը, ուրեմն՝ այդպես է պետք:
«Պետք է տեղում ստուգենք, թե ինչպիսի մարտիկներ կունենանք, և ինչպիսի զենք ունեն նրանք, ուրեմն՝ դա անհրաժեշտ է։ Հատկապես վերջինը։ Չպետք է մոռանանք այս ամենի մասին և ամեն ինչ պետք է լինի ձեր վերահսկողության տակ»,- ասել է Լուկաշենկոն: