ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը աննախադեպ ակտիվացել է կարգավորման գործընթացում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցից հետո, լավ հնարավորություն է ստեղծվել ամերիկյան կողմի համար կրկին ընդգծելու իր ներկայությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։

Հայաստանի արտգործնախարարը կարևորել է հումանիտար խնդիրների՝ այդ թվում ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը, վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Փաստացի Միացյալ Նահանգները ներկայացուցիչների պալատի նախագահի այցով և այս եռակողմ հանդիպմամբ նշանավորում է իր ակտիվացումը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում թե՛ Ռուսաստանին, թե՛ մյուս միջազգային խաղացողներին տեղեկացնելով, որ իրենք թույլ չեն տա առանց ԱՄՆ ներգրավվածության որևէ հարցի կարգավորում Հարավային Կովկասում։

Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Միացյալ Նահանգների վերջին շրջանի պասիվությունը ինչ-որ տեղ սուբյեկտիվ և արհեստական էր, և այժմ այլևս ԱՄՆ-ն ունի բոլոր հնարավորությունները ամբողջությամբ ներգրավվելու կարգավորման գործընթացին։

Դրական կլինի՞ արդյոք այս հանգամանքը Հայաստանի և Արցախի համար, թե՞ կարող է նորանոր խնդիրներ հարուցի, բարդ է ասել, հատկապես, որ հայկական կողմից հնչող՝ ՀԱՊԿ-ն լքելու կամ Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագիրը չեղարկելու կոչերը, բավականին լուրջ մտահոգություններ են առաջացրել ոչ միայն Մոսկվայում, այլ նաև տարածաշրջանի առաջատար խաղացողների մոտ։

Մեկ այլ հանգամանք էլ Իրանի գործոնն է։ Նենսի Փելոսիի՝ Երևանում արած հայտարարությունները Իրանի մասով, կարող են մտահոգություններ առաջացնել մեր հարավային հարևանների մոտ։ Վերջինս թերևս կարիք չունի առանձնապես ուշադրություն դարձնելու ո՛չ այդ հանգամանքի, ո՛չ էլ Հայաստանի գործող իշխանությունների վարքին։

Իրանը շարժվելու է բացառապես իր շահերով, և Հայաստանի օգտին կատարած ցանկացած քայլը բխելու է միայն Թեհրանի նպատակահարմարությունից։

Վահե Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular