ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոնդա՞ժ, թե՞ սայթաքում. Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ իսկական տեղեկատվական սկանդալ է հարուցել՝ Ազգային ժողովում անհեթեթ և վտանգավոր հայտարարություններ անելով։

Նա նշել է, թե պետք է ստորագրի փաստաթուղթ, որի արդյունքում լիքը մարդ իրենց կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի իրենց հեռացնել իշխանությունից և, եթե դրա արդյունքում Հայաստանը 29800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն, ինքը պատրաստ է դա ստորագրել։

«Ես հստակ ասում եմ այն որոշումը, որ ապահովելու է սա, ստորագրելու եմ, ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,- ասել է Փաշինյանը։

Այս արտահայտությունը պայթեցրել է Հայաստանի քաղաքական դաշտը։ Փաշինյանական կոհորտան, գիտակցելով, թե ինչ վտանգավոր անհեթեթություն է դուրս տվել իրենց առաջնորդը, սկսել են խմբագրել նրան։

Ինքը Փաշինյանն ավելի ուշ, տանից ստիպված է եղել նախ ֆեյսբուքյան գրառում անել, թե որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման, ապա և անձամբ ուղիղ եթեր է մտել, հայտարարել, թե իրենց դեմ տեղեկատվական դիվերսիա է իրականացվում՝ ուղղորդված արտաքին, ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար։

Հայտարարելով, թե Հայաստանը պատրաստ է «Խաղաղության օրակարգով» առաջ շարժվել, նա պնդել է, թե ոչ մի թուղթ չի ստորագրվել և ոչինչ նախատեսված չի եղել։

Ընդդիմությունը լայնածավալ բողոքի գործողություններ է սկսել Երևանի փողոցներում, ամբողջ գիշեր բազմահազար մեր հայրենակիցները Բաղրամյան պողոտայում և այլ վայրերում բողոքի ակցիաներ են արել, ինչը թերևս վկայում է, որ նման զգայուն հարցերում հանրությունը չի կորցրել իր դիմադրողականությունը։

Կարևորագույն հարցն այստեղ մեկն է՝ արդյո՞ք Փաշինյանը միտումնավոր, թե՞ պատահաբար է արել իր այդ «սայթաքումը», արդյո՞ք նա դրանով չէր փորձում ստուգել հանրության արձագանքը և, եթե այն բարենպաստ լիներ իր համար, կամ էլ հանրությունը բավարար չափով չարձագանքեր, ապա Փաշինյանը որևէ խնդիր չուներ հակահայ հերթական փաստաթուղթը ստորագրելու համար։

Հայկ Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular