ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապիկյանի ամբիցիաները հատում են ողջամտության սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բավական լուրջ ամբիցիաներ ունի և զինված ուժերի կառավարումը թողած՝ պայքարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվելու համար։

1or.am-ի տեղեկություններով նա բավական ակտիվ է և փորձում է իր կողմը գրավել կուսակցական ակտիվին, որպեսզի կարողանա ինքը դառնալ կուսակցության վարչության նախագահ՝ զրկելով այլ ազդեցիկ կուսակիցներին նման հնարավորություններից։

Առաջին հայացքից կարող է այս հանգամանքը բավական տարօրինակ թվալ, քանի որ պաշտպանության նախարար է ի վերջո և բավականին մեծ զբաղվածություն ունի քաղաքականությամբ չզբաղվելու, այլ փոխարենը զինված ուժերով զբաղվելու համար, սակայն միայն առաջին հայացքից, ըստ էության, նա հեռուն գնացող պլաններ ունի` հնարավոր ֆորս-մաժորների դեպքում փոխարինելու վարչապետին և որոշել է խաղադրույքը դնել ոչ թե զինվորական ղեկավար, այլ քաղաքական առաջնորդ լինելու փաստի վրա։

Ամենայն հավանականությամբ, Պապիկյանը որոշ «մեսիջներ» է ստացել, այն պայմանավորվածություններ կարող է ունենալ թե՛ ներսում, թե՛ դրսում, որ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հեռացման դեպքում ինքն է լինելու վարչապետը։ Ավելին, քաղաքական մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Պապիկյանը նման պայմանավորվածություններ կարող է ունենալ անգամ Նիկոլ Փաշինյանի հետ, որ վերջինիս հեռացվելու դեպքում ինքը մնա վարչապետ և ապահովագրի ոչ միայն կուսակցությանը, այլ նաև իշխանություններից հեռացված Նիկոլ Փաշինյանին։

Որոշ ընթացիկ քաղաքական միտումներ գալիս են պնդելու, որ Սուրեն Պապիկյանը բավական լուրջ է տրամադրված, որ կարճ ժամանակ առաջ նա մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ, թեպետ մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական շրջանակների հետ հանդիպումներ ևս ունեցել են։ Այս օրերին էլ նա գտնվում է Միացյալ Նահանգներում, այնտեղ, իհարկե, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնք ամենևին էլ չեն համապատասխանում Պաշտպանության նախարարի իր պաշտոնին, թերևս միակ քիչ թե շատ նշանակալի հանդիպումը Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի հետ է եղել։

Սակայն շատ վերլուծաբաններ չեն բացառում, որ նա գնացել է պարզապես ծանոթանալու քաղաքական իստեբլիշմենթի որոշ փորձագետների հետ, նրանց ներկայացնի իր մոտեցումները, Միացյալ Նահանգների հետ համագործակցելու դեպքում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո հանկարծ որևէ այլ թեկնածուի վրա խաղադրույք չանեն։

Հնարավոր քաղաքական վերադասավորումները կարող են ստեղծել ֆորս-մաժորային իրավիճակ, որ Փաշինյանն ինքը ստիպված լինի հրաժարվել պաշտոնից, իսկ նման դեպքում իրեն շատ ավելի ձեռնտու է ունենալ հավատարիմ մեկին, որին էլ կարող է թողնել իշխանությունը, իսկ ինքը հեռանա վայելելու Հայաստանը պարտության տանելու համար իր ստացած «պտուղները»։

Էդգար Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular