ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվությունների շարք է սկսել. Հայաստանի զինված ուժերին մեղադրում է հրադադարի ռեժիմը անընդհատ խախտելու մեջ։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ստիպված է լինում հերքումներով պատասխանել ադրբեջանական ապատեղեկատվությանը, իսկ նախօրեին էլ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բոլոր զինատեսակների՝ ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները։

Պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի բանակին հրամայվել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մասնակիցները մանրամասն վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանի և Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակի կացությունը։

Ըստ էության, Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ձախողումից և որևէ պայմանավորվածության չհանգելուց հետո, Ադրբեջանը ակնհայտորեն պետք է պատրաստվեր նոր էսկալացիայի, իսկ Ուկրաինայում վերջին օրերին Ռուսաստանի ակնհայտ պարտությունները լուրջ հիմք են ստեղծել թշնամի պետության ղեկավարության համար՝ մտածելու Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու հարցի շուրջ։

Միջազգային հանրության կարծիքը զոնդաժ անելուց հետո, Ադրբեջանը օգտվելու է աշխարհաքաղաքական իրավիճակից և նոր պատերազմ սանձազերծի հայկական զինված ուժերի դեմ։

Հայաստանի իշխանությունները այս պարագայում գրեթե ոչինչ անելու ընդունակ չեն, ընդամենը Նիկոլ Փաշինյանը կարողանում է ընդունել Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին և մտքեր փոխանակել հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ։ 

Ռոբերտ Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular