ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նպատակը ԿԺԴՀ-ում ռեժիմի տապալումն է, սակայն վերջինս չի հրաժարվի միջուկային զենքից անգամ, եթե իրեն տևական պատժամիջոցներ սպասվեն։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հաղորդում է Yonhap գործակալութունը՝ հղում անելով հյուսիսկորեական պետական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ այս մասին Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ 14-րդ գումարման Գերագույն Ժողովրդական Ժողովի յոթերորդ նստաշրջանի ժամանակ, որն անցկացվել է սեպտեմբերի 7-ին Փհենյանում։

«ԱՄՆ-ի նպատակը միայն մեր միջուկային զենքը վերացնելը չէ, այլև մեր միջուկային ներուժը ոչնչացնելը, ինքնապաշտպանության իրավունքից հրաժարվել ստիպելն ու մեզ թուլացնելը, որպեսզի ցանկացած պահի տապալի մեր ռեժիմը», - հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդը՝ ընդգծելով, որ ոչ մի պատժամիջոց չի ստիպի Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային զենքից։

«Սա սխալ դատողություն է ու սխալ հաշվարկ։ Պատժամիջոցներ սահմանեք թեկուզ հարյուր օրով, հազար օրով, տասը տարով կամ հարյուր տարով․ մենք չենք պատրաստվում հրաժարվել գոյատևման մեր իրավունքից ու ինքնապաշտպանության իրավունքից, որից կախված է երկրի ապագայի ու ժողովրդի անվտանգությունը։ Եվ որքան էլ բարդ իրավիճակում չհայտնվենք, միևնույն է մենք, որ պետք է զսպենք էլ ավելի մեծ միջուկային գերտերությանը՝ ԱՄՆ-ին, որը նման քաղաքական-ռազմական իրավիճակ է ստեղծել Կորեական թերակղզում, ոչ մի դեպքում չենք կարող հրաժարվել միջուկային զենքից», - հայտարարել է Կիմ Չեն Ընը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular