ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը շարունակում է որպես մահակ օգտագործել օրենքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները շարունակում են որպես մահակ օգտագործել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը՝ գործող ռեժիմի ընդդիմախոսներին պատժելու համար։ Նշենք, որ այդ գործով մեկ տասնյակից ավելի հայցեր են ներկայացվել դատարան, շատերին էլ հրավիրել են գլխավոր դատախազություն՝ նրանց ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու։

Առայժմ ամենախոշոր գործը, որով անցնում են նախկին իշխանավորները, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործն է։ «Լիսկա» մականունով հայտնի Խաչատրյանին մեղադրում են առնվազն 19 միլիոն դրամ ապօրինի կերպով յուրացնելու մեջ։ Այդ գործերով նաև անցնում են Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նաև այլ պաշտոնյաներ։

Վերջին օրերին էլ իշխանությունները հատկապես սաստկացրել են գլխավոր դատախազություն հրավերները։ Ընդ որում բոլոր դեպքերում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են, այդ թվում Երևանի նախկին փոխքաղաքապետ, նախկին թաղապետ, իսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որի ընտանիքի և նրա հետ փոխկապակցված 13 անձանց են հրավիրել գլխավոր դատախազություն, նյութերին ծանոթանալու համար։

Առայժմ միայն Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանն է ներկայացել դատախազություն, ստացել իրեն վերաբերող փաթեթը, նրա վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում ներկայացնելու համար։ Ըստ էության, բնավ չխախտելով անբաստանվողների անմեղության կանխավարկածը, չենք կարող նշել, թե նրանք հրեշտակներ են կամ երբևէ որևէ խախտումներ չեն իրականացրել, սակայն փաստն այն է, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը» փաշինյանական իշխանությունն ընդունել է բացառապես իր քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու, նրանց նեղելու և ֆինանսապես կամ անազատության տեսքով վնասելու համար։ Որևէ այլ տարբերակ պարզապես անհնար է դիտարկել։

Հայկ Ալեքսանյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular