ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում ԼՂՀ սահմանին ունենալու ենք «դիրքային պատերազմներ». քաղաքագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո,  շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: «Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է  46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը մեր զրույցում ասաց, որ բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, գույքային եւ մարդկային վնասներ չկան: «Կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ, Թալիշ գյուղից ավելի վերեւ (դեպի հյուսիս): Առաջնագծում՝ գյուղից ավելի հեռու»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով իրավիճակը նորմալ է գնահատում:

ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:

- Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին՝ հատկապես հյուսիսային եւ արեւելյան (Թալիշի) ուղղություններում:

- Իրավիճակը, ընդհանուր առմամբ վտանգավոր եմ գնահատում: Նախ եւ առաջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել: Մինչեւ այդ ականանետային հարվածներ են եղել շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն երեկ Դ-44 տիպի հրանոթ է կիրառվել: Կան ավելի արդյունավետ հրանոթներ, ավելի մեծ էֆեկտ ապահովող, սակայն պետք է նախադեպն այն առումով արձանագրել, որ ամեն դեպքում հրանոթ է կիրառվել, որն ինքնին վտանգավոր է: Պետք է նաեւ սրան զուգահեռ մեկ այլ փաստ արձանագրել, որ երկու օր առաջ շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է դիտարկում իրականացներ, սակայն ադրբեջանական կողմն առաքելության ներկայացուցիչներին մարտական դիրքեր չի ուղեկցել, չի բարձրացրել: Ադրբեջանական կողմն այդ կերպ քողարկել է այն հանգամանքը, որ ամեն դեպքում առաջնագծում նախապատրաստական աշխատանքներ կային: Այսինքն՝ երբ ադրբեջանական կողմը հրանոթներ է մոտեցրել շփման գծին, ինքնին չէր կարող դիտորդներին այդ ամենը տեսնելու հնարավորություն տար:

- Հնարավո՞ր է իրենց հենակետերի տեղաշարժ կատարած լինեն: Այսինքն՝ դիրքը կրակի խոցման համար նպաստավոր հատվածներում տեղակայած լինեն:

- Ես կարծում եմ, որ հետեւյալն է. վերջին շրջանում ադրբեջանական կողմն անընդհատ կուտակումներ ունի, առաջնագծում ինժեներական աշխատանքներ է կատարում, անընդհատ նկատելի է զորքի տեղաշարժ, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են ուսումնական պարապմունքների կամ զորավարժությունների միջոցով: Ընդ որում, ակնհայտ է, որ իրենք առաջնագծում բավականին ուժեր են կուտակել: Այսինքն՝ ամրացնում են առաջնագիծը եւ անձնակազմի ավելացմամբ եւ տեխնիկական միջոցների ավելացմամբ: Սա նշանակում է, որ նվազագույնը մենք առաջիկայում ունենալու ենք «դիրքային պատերազմներ», որն էլ նշանակում է տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ ենք ունենալու: Ենթադրում եմ, որ այս պարագայում (մինչեւ այս կանխատեսվում էր) առաջիկայում շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի, մարտական հենակետերի ուղղությամբ կիրառվող զինատեսակների տրամաչափերը կմեծանան:

- Ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ հնարավո՞ր է ավելի սաստկանա իրադրությունն այն համատեքստում, որ հայկական կողմը փորձի վրեժ լուծել:

- Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի այդ սրացումները չպետք է կապել զուտ ապրիլյան գործողություններով: Այսինքն՝ նախորդած գործողություներով: Դրանք տեղավորվում են Ադրբեջանի կողմից նշված ուղղությամբ տարվող քաղաքականության հետ, ես ավելի շատ սա դիտարկում եմ քաղաքականության համատեքստում: Այսինքն՝ կարող է նպաստող հանգամանք լինել, բայց սա արտահայտում է հիմնական սդրբեջանական քաղաքականությունը, որը կիրառվում է առաջնագծում:

-Դիտորդներին դիրքեր չուղեկցելու «հնարքն» առաջին անգա՞մ էր իրենց մոտ:

-Սա առաջին անգամ չէ: Ավելին՝ պետք է արձանագրենք, որ առաջին անգամ չէ, երբ ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ չեն բարձրացնում ու դրանից հետո առաջնագծում իրավիճակը սրվում է: Միգուցե կրկնում եմ, բայց պետք է եւս մեկ անգամ նշել, որ սա պայմանավորված է նրանով, երբ ադրբեջանական կողմն առաջնագծում ուժեր է կուտակում, նախապատրաստական գործողություններ է կատարում` իրավիճակը սրելու, տարբեր տրամաչափի զինատեսակներ կիրառելու, հրետանուց կրակ արձակելու առումով, այդ պարագայում նրանց ձեռնտու չի, որպեսզի ԵԱՀԿ առաքելությունը գնա եւ տեսնի այն նախապատրաստական աշխատանքները, որոնք իրականացվել է առաջնագծում: Մի քանի դեպքեր ես հիշում եմ. նմանատիպ դեպքեր են գրանցվել, երբ առաքելությանը առաջնային դիրքեր չեն բարձրացրել ու դրան հետեւել է առաջանագծում սրացման ինչ-որ նոր փուլ:

- Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ նման սադրանքների շարունակականությանդեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն Արցախի պետական սահմաններիանվտանգությունն ապահովելու նպատակովիրեն իրավունք է վերապահում դիմելու ոչհամարժեք քայլերի: Այս հայտարարությունն ի՞նչ գործողություններ է ենթադրում:

- Եթե նույնիսկ ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ դա չարձանագրեր, ենթադրվում է, որ եթե ադրբեջանական կողմն այդ սրացումներն ու նմանատիպ գործողությունները շարունակեր, հայկական կողմից պետք է ոչ համարժեք գոծողություններ ենթադրվեին: Թե դա կառուցվածքային բացվածքով ինչ է պարունակում, մի փոքր դժվար է ասել, բայց կարելի է կանխատեսել, որ դա ենթադրում է ընդհուպ ադրբեջանական տարբեր կառուցվածքների ոչնչացում, ենթադրում է շատ ավելի ուժգին հարվածներ ադրբեջանական այն կրակային դիրքերին, որոնց ուղղությամբ արկակոծվում են հայկական մարտական դիրքերը: Ենթադրում եմ, որ կան մշակված որոշակի սխեմաներ. գործողությունների ինչպիսի սրացման դեպքում կամ ինչպիսի փուլերում ինչ համարժեք գործողություներ պետք է կիրառվեն, այս փուլում կարծում եմ, որ չակերտները չեն բացվում: Բբայց ենթադրում եմ, որ կա որոշակի մշակված պլան` տարբեր սցենարների դեպքում, ինչ պլաններ են իրագործվելու:

- Կարո՞ղ ենք ասել, որ ստեղծված իրավիճակը չի բացառում, որ Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխօգնության հուշագիրը ստորագրվի եւ գործի:

- Բացառել չենք կարող: Կան իրավիճակի զարգացման որոշակի սցենարներ, որոնց պարագայում հայկական կողմը նաեւ դիվանագիտական առումով կգնա քայլերի: Այս պահին դժվար է ասել՝ երբ եւ որ փուլում կգնա, սակայն դա երբեք բացառել պետք չի:

- Եթե գնահատենք իրադարձությունների զարգացումը, կարո՞ղ ենք ասել, որ մեծ հաշվով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը չի փոխվել եւ ավելի է սրում իրավիճակը:

- Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի մոտեցումներն առավել կարծրացել են եւ ի վերջո Ադրբեջանի իշխանությունն ինչ նպատակ ունեցել է 2016 թվականի ապրիլից առաջ, դրանք մնում են ուժի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular