ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը չի մասնակցի Արցախի անկախության տոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախմբի որևէ ներկայացուցիչ վաղը՝ սեպտեմբերին 2-ին չի մեկնի Ստեփանակերտ, և չի մասնակցի Անկախության օրվա տոնակատարություններին։ 44-օրյա պատերազմից հետո փաշինյանական վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ իրենց պարագլուխ Նիկոլ Փաշինյանը երբևէ չեն այցելել Արցախ։

Խնդիրը միայն Ադրբեջանի արգելքը չէ, թեև Իլհամ Ալիևն ամեն դեպքում վայնասուն է բարձրացնում, երբ հայաստանյան քաղաքական դաշտից, լինի ընդդիմություն, թե իշխանություն, որևէ մեկը հանդգնում է այցելել Արցախ։

Բանն այն է, որ նիկոլականների երեսն էլ չի բռնում այցելել Արցախ։ Կա նաև ամենապարզ վախը։

Վարչապետի աթոռը զավթած անձն ու նրա սպասարկուներն առյուծ են կտրում միայն Երևանում, ոստիկանական արգելափակոցների և ՊՊԾ աշխատակիցների թիկունքում, սակայն հրաշալի գիտեն, որ Արցախում իրենցից հաշիվ են պահանջելու առանց աչք թարթելու մեր երկրի մի հսկա հատվածն Ադրբեջանին նվիրելու համար։

Արցախ այս տարի նաև խորհրդարանական պատվիրակություն չի մեկնի, թեպետ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հատուկ հրավեր է արել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին․ Արցախ չմեկնելու համար Ալեն Սիմոնյանն ինքն իրեն արձակուրդ է գրել, պարտականությունները բարդել Ռուբեն Ռուբինյանի վրա։ Նրան հատուկ այդ նպատակով հետ են կանչել հերթական արձակուրդից։

Ռուբինյանն էլ պատճառաբանելու է, թե չի կարող լքել խորհրդարանը և մեկնել Ստեփանակետ։ Արդյունքում, Արցախի անկախության օրվա տոնակատարություններին կմասնակցեն միայն հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները։

Գուրգեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular